Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ
 սեղմել
Արտասանություն

Հայերեն

  • ՄՀԱ՝ [ɡlχɑvɔɾ ɛd͡ʒ]

Դասական ուղղագրութեամբ՝ սեղմել

վանկեր՝ սեղ•մել 

Կազմություն

Արմատ՝ սեղմ, վերջածանց՝ -ել:

Բայ

  1. ճնշելով՝ ճնշումով որևէ բանի ծավալը փոքրացնել ◆ Հատուկ մխոցով սեղմում են խառնուրդը:
  2. ճնշելով՝ ճնշում դործադրելով միջի հեղուկը քամել ◆ Լվացած բուրդը սեղմեց ու ջուրը քամեց:
  3. ճնշելով խտացնել ու ծավալը փոքրացնել, փոքրածավալ դարձնել՝ մի բանի մեջ տեղավորելու համար, հուպ տալով մտցնել՝ խցկել՝ տեղավորել ◆ Բամբակը սեղմեց պարկի մեջ:
  4. ամուր կերպով իրար միացնել, սերտորեն հպել՝ կպցնել իրար ◆ Շրթունքները՝ ատամները սեղմել:
  5. կծկել, հավաքելով՝ իրար մոտ բերելով գունդ կազմել ◆ Բռունցքը սեղմեց:
  6. ուժեղ կերպով ճնշելով՝ հուպ տալով ցավացնել ◆ Ձեռքս մի՛ սեղմիր: Մատներն այնպես սեղմեց, որ ճրթճրթացին:
  7. նեղ՝ փոքր լինելով ճնշել՝ ցավ պատճառել ◆ Կոշիկը ոտքը սեղմում է:
  8. շրջապատելով՝ սեղմորեն կպչելով՝ ընդհուպ մոտենալով և այլնով ճնշել՝ ճնշման ենթարկել ◆ Սառույցները սեղմեցին նավը:
  9. նեղ տարածության մեջ փակել՝ շրջափակել, նեղացնել, նեղ դարձնել ◆ Ցածում ժայռերը սեղմում էին գետի հունը: (Ժիրայր Ավետիսյան)
  10. ճնշել, ճնշող ազդեցություն թողնել, դառնության՝ կսկծանքի զգացում առաջացնել ◆ Նրա վշտահար դեմքը միշտ սեղմում է սիրտս, մի ծանր զգացումով պատում:
  11. հուպ տալ, օղակի մեջ առնելով՝ մի բանի շուրջը փաթաթվելով ճնշել՝ հուպ տալ ◆ Օձը փաթաթվեց խեղճ կենդանուն և սեղմեց իր օղակների մեջ:
  12. ձեռքով ճնշելով՝ ուժեղ կերպով հուպ տալով անհանգստություն՝ ցավ՝ նեղություն պատճառել ◆ Իր հաստ ու մսալի մատները սեղմեց նրա կոկորդին: (Նաիրի Զարյան)
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը