Jump to content

արտադրություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Գոյական


  • ՄՀԱ՝ [ɑɾtɑdɾutʰˈjun]

վանկեր՝ ար•տադ•րութ•յուն 

  1. արտադրելը, արտադրվելը
  2. արտադրանք ստեղծելու, արտադրելու պրոցեսը
  3. արդյունքների, արտադրանքների ստեղծման բնագավառ, ճյուղ
  4. աշխատանքի արդյունք, արտադրանք
  5. գյուղատնտեսության ստեղծած արդյունք, պրոդուկտ
  6. ստեղծագործություն
  7. մարմնի մեջ զանազան նյութերի գոյացումը, ստեղծումը
  8. մարմնից որոշ նյութերի դուրս հանելը, արտազատելը
  9. տե՛ս արդյունահանում
  10. (տնտ․) մարդկային և բնական պաշարների օկտագործման ցանկացած գործունեություն ստանալու համար ինչպես շոշափելի, այնպես էլ ոչ շոշափելի («ոչ նյութական») բարիքներ
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. արդյունաբերություն, արդյունահանություն
  2. տե՛ս արտադրանք
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. արտադրության գործիքներ - նույնն է` արտադրագործիքներ (տնտգ․)
  2. արտադրության եղանակ - արտադրողական ուժերը և արտադրական հարաբերությունները որպես ամբողջություն (տնտգ․)
  3. արտադրության միջոցներ - նույն է` արտադրամիջոցներ (տնտգ․)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
  • Ֆ․ Սուքիասյան, Լ․ Նազարյան, Լ․ Մխոյան, Ջ․ Գրիգորյան, Է․ Մանանդյան, Տնտեսական տերմինների համառոտ բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Գյումրի, 2004 — 168 էջ։