Jump to content

բեմադրություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ բեմադրութիւն

վանկեր՝ բե•մադ•րութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. թատերական գրվածքի, երկի ներկայացումը, որոշ սկզբունքներով և արվեստի նեղ եղանակներով բեմադրելը ◆ Դե պատմի՛ր, պատմի՛ր ամեն ինչի մասին, խոսի՛ր… Վախտանգովի անվան թատրոնի նոր բեմադրության… մասին։ (Բոգդան Վերդյան)
  2. ներկայացման գեղարվեստական մակարդակը
  3. ներկայացում ստեղծելու ամբողջ ընթացքը, որ բաժանվում է երեք շրջափուլի` աշխատանք սեղանի շուրջը, փորձասենյակում և բեմում, իր մեջ առնելով բեմադրիչի համագործակցությունը դերասանների, բեմանկարիչի, երաժշտության հեղինակի, լույսի և ձայնի մասնագետների հետ
  4. (թատր․) ներկայացում ստեղծելու, բեմական մարմնավորման, զանազան հանդիսությունների իրականացման ամբողջ ընթացքը` բեմադրիչի, դերասանների, նկարիչ-դեկորատորի, կոմպոզոտորի, դիմահարդարի, լույսի և ձայնի մասնագետների ևն մասնակցությամբ
  5. տե՛ս ներկայացում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ներկայացում (արվ.)

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Երևան, «Հայաստան հրատարակչություն», 1986 — 208 էջ։
  • Սիլվա Պապիկյան, Թատերագիտական և կինեմատոգրաֆիական տերմինների համառոտ բառարան, Երևան, «Էդիթ Պրինտ հրատարակչություն», 2015 — 128 էջ։