Jump to content

թանկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«թանկ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ թանկ

վանկեր՝ թանկ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն, պարսկերեն tang:

Ածական

  1. շատ արժեցող, բարձր գին ունեցող ◆ Հրեան շարունակեց գանգատվել իր դրության վրա, թե հազիվ է կարողանում ծայրը ծայրին կպցնել․ ժամանակը վատ է, ամեն ինչ թանկ է։ (Րաֆֆի)
  2. թանկարժեք, մեծարժեք, խոշոր արժեք ունեցող ◆ Ես էն սարում… մի թանկ պահուստ ունեմ: Հովհաննես Թումանյան ◆ Տուն շինելը թանկ է։
  3. շատ ծախս պահանջող, պահանջած ◆ Թանկ գնով գնված ապրանքը միշտ չէ որ որակով բարձր է լինում։
  4. բարձր (գնի՝ արժեքի մասին) ◆ Թանկ գնով գնված ապրանքը միշտ չէ որ որակով բարձր է լինում։
  5. (փխբ․) կարևոր, գերադասելի ◆ Կյանքն ուսումից թանկ է։ (Շիրվանզադե) ◆ Թանկ ինչպես կյանք, Եվ առավել թանկ, ինչպես ազատություն, Սիրելի ես, ծուխ ծխանի Տանն իմ հայրենի։ Դերենիկ Դեմիրճյան
  6. ծանր, դժվարին ◆ Թանկ ինչպես կյանք, և առավել թանկ, ինչպես ազատութուն, Սիրելի ես, ծուխ ծխանի տանն ին հայրենի։ Դերենիկ Դեմիրճյան
  7. գնահատելի արժեքավոր, լավ, բարձր (փխբ․) ◆ Քեզ թանկ հյուրի նման իմ պալատն ընդունեցի։ Հովհաննես Թումանյան
  8. (փխբ․) հարազատ, մտերիմ, սիրելի ◆ Այնտեղ, կրակից հեռու ողբում էր այդ մարդուն մի էակ, որ հավասարորեն թանկ էր Դավթի և Միքայելի համար։ (Շիրվանզադե) ◆ Շատ է փախցրել նա իմ մանկական կարոտ աչքերից վառ երազներիս թանկ տեսիլքները հարազատներիս։ Հովհաննես Թումանյան
  9. (փխբ․) պատվելի, պատվարժան, պատվավոր, հարգելի ◆ Քեզ թանկ հյուրի նման իմ պալատն ընդունեցի։ Հովհաննես Թումանյան ◆ Իշխանը համբերել չկարողացավ, վայրկյանները թանկ էին նրա համար։ (Մուրացան)
  10. (փխբ․) պետքական, անհրաժեշտ, հարկավոր ◆ Այժմ չպետք է արհամարհես նրան, ով որ փորձանքի ժամանակ թանկ էր քեզ համար։ Հովհաննես Թումանյան ◆ Իշխանը համբերել չկարողացավ, վայրկյանները թանկ էին նրա համար։ (Մուրացան)
  11. (փխբ․) ծանր նստող, զոհեր՝ զոհաբերություններ պահանջող ◆ Մի՞թե ես անծանոթ էի իմ ազգի պատմության և չգիտեի, թե որպիսի թանկ զոհաբերության գնով ձեռք բերվեցավ Բագրատունի թագավորության գահն ու թագը։ (Մուրացան)
  12. (փխբ․) արտահայտիչ, ընտիր ◆ Մարգարիտներից թանկ բառերով երգում էր մարտիկների լքված կանանց տվայտանքները։ (Ավետիք Իսահակյան)

Մակբայ

  1. բարձր գնի, մեծագնի ◆ Ճշմարիտ է, լավ գոհարներ են, բայց թանկ եք գնահատում։ (Րաֆֆի)

Գոյական

  1. գների բարձրություն, թանկություն ◆ Հարց ու փորձ արեց Ռուսաստանի կողմերից, էժանից ու թանկից: (Ակսել Բակունց)
թանկ զարդեր
  1. (խոհր․) որևէ մթերքի, ուտելիքի համեմատական գինը, արժեքը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. թանկագին, ծանրագին, մեծագին, սուղ, թանգ, անմատչելի, ավելծախ, մեծածախս, հաճախագին, ծանրագնի թանկնոց, վերնոց, սղնոց, թանկ ու կրակ, կրակի գին, գինը կրակ
  2. տե՛ս թանկարժեք
  3. տե՛ս ծանր
  4. տե՛ս արժեքավոր
  5. տե՛ս ծանրակշիռ
  6. տե՛ս պատվարժան

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. թանկ արժել՝ արժենալ
    1. թանկ գին ունենալ
    2. շատ դժվարություններ պատճառել, մեծ զոհողություններով ձեռք բերվել
  2. թանկ ծախել՝ վաճառել - իր ունեցած որևէ արժանիքը՝ շնորհքը հեշտությամբ չցուցադրել, սպասել, որպեսզի շատ խնդրեն ◆ Այդ կինը…ուրախ է լողալու շամպայնի մեջ, միայն կոտրատվում է իրեն թանկ վաճառելու համար։ (Շիրվանզադե) ◆ Նա գիտե միշտ այսպես թանկ ծախել յուր շնորհքը։ (Րաֆֆի)
  3. թանկ ծախել կյանքը - տե՛ս կյանքը թանկ ծախել
  4. թանկ նստել - թանկ արժենալ, շատ ծախս պահանջել, անախորժ հետևանքներ ունենալ
  5. թանկ նստեցել - թանկ արժեցնել անախորժություն, վնաս պատճառել ◆ Հայրը Միքայելի վրա շատ թանկ էր նստում։ (Րաֆֆի) ◆ Այդ պատճառաբանությունը, իհարկե, բավական թանկ նստեց սրան։ (Րաֆֆի)
  6. թանկ գնված բարին ստակը հետը կբերե Նոր Նախիջևան՝ – նույնն է թանկից էժանը չկա
  7. թանկ՝ թանգ պահել – մեծ նեղություններով ՝ զոհողություններով պահել՝ մեծացել ◆ Վարթինեն տղին օր ճանփու էր դնում էրթիր Ջուղա, լալիս էր․ ասին «Ջուղա ղրգելը մե լաց չունի, օր դու լալիս ես»,֊ ասավ «տղիս թանգ եմ պահի, էնդուր եմ լալիս»։ ՍԲ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։