Jump to content

թև

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ թև

վանկեր՝ թև 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *pteuo-` *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատից, որտեղից հայերեն թեր, թերթ, թիռ. հմմտ. նաև ավեստերեն para-pavant «հեռաթիռ»։

Գոյական

  1. թռչունների, միջատների, ինչպես և որոշ կաթնասունների (օրինակ չղջիկ) թռչելու գործարանը
  2. ձկան լողակ (խսկց․)
  3. ինքնաթիռի քաշող մակերեսներից մեկը
  4. մարդու բազուկ, ձեռք, կուռ
  5. զանազան կարգի անիվների (ջրաղացի, հողմաղացի և այլն) շառավիղ-տախտակը
  6. երկփեղկանի դռան ամեն մի փեղկը
  7. գութանի մետաղյա թիթեղաձև մասը, որ հողը պատռում և մի կողմ է շուռ տալիս
  8. վրանի մուտքի բացվող-փակվող մասը, կտորը
  9. խաչի հորիզոնական փայտի աջ և ձախ կողմերից յուրաքանչյուրը
  10. գութանի առատամն ու ոտնեղբայրը իրար հետ միացնող փոքրիկ փայտ
  11. խոփի երկու կողմի դուրս ցցված երկու սուր ծայրը, խոփթև
  12. ձեռքի գործիքների բռնակավոր մասը, կոթը, որով պտտեցնում են անիվը
  13. մակույկի կողերի եզրերին ցցված զույգ փայտիկները, որոնց մեջ ագուցվում կամ կապվում է թին
  14. զգեստի այն մասը, որ պատում է կուռը, թեք
  15. շինության կողմնային մաս կամ շենք, կորպուս
  16. զորքի մարտական դասավորության, զորասյան կամ շարքի աջակողմյան կամ ձախակողմյան մասը
  17. կողմ
  18. առարկայի տարածության և այլ հորիզոնականորեն դեպի աջ կամ ձախտարածվող մասը
  19. բացօթյա հոտի պահապան շան տեղը, որտեղից հսկում է հոտին (մակաղելու տեղից մի կողմ ընկած)
  20. եզերք, ափ (գետի, ճանապահի և այլն) (փխբ․)
  21. հովանավորություն, պաշտպանություն (փխբ․)
  22. թռչուններ համրելու քանակային միավոր, հատ
  23. ճյուղ ◆ Ծառը լայնորեն տարածել էր իր թևերը։ (փխբ․)
  24. խաղադաշտի կետրոնկան մասից դեպի աջ կամ ձախ ընկած տարածությունը (սպորտ.)
  25. մաս, բաժին, բաժանմունք
  26. քաղաքական կազմակերպության, կուսակցության և այլն ծայրահեղ (աջ կամ ձախ) խմբավորում
  27. կշեռքի յուրաքանչյուր թաթը լծակի հետ
  28. հովանոցի ճաղ
  29. ավտոմեքենայի անվի ետևի կողմի վերևից կախված թիթեղ, ցեխից պաշտպանելու համար
  30. ալիքների վետվետանք (փխբ․)
  31. գրքի սկզբի կամ վերջի մաքուր թերթերից, յուրաքանչյուրը, պահպանակ
  32. նավի ղեկի մաս, որով ուղղություն են տալիս նավին
  33. խմբով շարժվող բազմություն, երամի, հոտի և այլ ն հիմնական ուղղությունից դեպի որևէ կողմ թեքվող ու ձգվող մաս
  34. գիրկ ◆ Քաջ ասպպետը թևերն առավ չքնաղ կույսին ու տարավ։ (փխբ․)
  35. ընթացք, սլացք, թռիչք ◆ մտքի երևակայության թևեր
  36. տարածական հոսանքով շարժվող, թռչող հատկանիշներն ունեցող գոյկանների, ինչպես և վերացական գոյականների հետ գործածվում է որպես հատկացյալ, հոսանք, ընթացք, շունչ ◆ Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թևին թռչելով` փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով։ Հովհաննես Թումանյան
  37. նույնպիսի գոյականների հետ իբրև հատկացյալ գործածվելով ցույց է տալիս գոյականի արտահայտած զգացմունքով, ապրումով և այլն համակված, լցված, տոգորված լինելը ◆ երջակության, ցնծության, ոգևորության թևերով թռչել, սավառնել, ճախրել
  38. (մրմն․) շարքի աջ կամ ձախ վերջավորություններ են։ Շարքը դարձնելիս թևերի անունները չեն փոխվում։
թիթեռի թև

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կուռ, բազուկ, ձեռք, ծղիկ, տիգ, ճուռ (մարդու բազուկ) (հնց․), (գվռ․)
  2. տես՝ փեղկ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. թև անել-թռչել
    1. չափազանց ուրախանալ, ուրախությունից թռչկոտել
    2. մեկի հովանավությունն զգալ, մեկի պաշտպանությամբ խրախուսվել
  2. թև առնել
    1. թևավոր դառնալ, թևեր ստանալ
    2. ոգևորվել, քաջալերվել
    3. վեր թռչել, ուժգնորեն տրոփել (սրտի մասին)
    4. ուրախանալ, ցնծալ
  3. թև դնել - հսկելու համար իր թևում մնալ (շան մասին)
  4. թև թևի տալ
    1. իրար թևից բռնել
    2. թևանցուկ անել
    3. իրար օգնել
  5. թև լինել - տե′ս թև թիկունք լինել
  6. թև չափել - նույնն է` վախ չափել
  7. թև տալ
    1. խրախուսել
    2. հովանավորել
  8. թև քաշել - հոխորտալ, խրոխտալ
  9. թևը ետ տանել (տավարի մասին) - նախիրը ետ դարձնել
  10. թևը ծվալ - հզոր պաշտպաններ ունենալ
  11. թևը քաշ արած գալ - աներեսաբար հյուր գալ (գնալ) մի տեղ, որտեղ իրեն չեն սպանում կամ չեն ցանկանում
  12. թևը տանել մի բանով - թևը գցել, թևերով փաթաթվել մի բանի
  13. թևին անել - թռչել, փաղչել
  14. թևին ճիվին տալ - ձեռքերին ու ոտքերին ուժ տալ, եռանդով աշխատել
  15. թևի տակ զարնել - տե′ս թևի տակ տալ
  16. թևի տակ տալ - թևի տակ տեղավորել, կռնատակն առնել
  17. թևին տալ
    1. թռչել
    2. հպարտանալ
  18. թևերը թափել - նեցուկից, օգնականից զրկվել
  19. թևերը թուլանալ - հուսահատվել, վհատվել
  20. թևերը ծալած նստել - անգրծ մնալ, ոչինչ չանել
  21. թևերը ծալվել - տե′ս թևերը թուլանալ
  22. թևերը կախ, թևերը կախ քցած
    1. իշխանությունից, իրավունքներից զրկված
    2. տխուր-տրտում
  23. թևերը կտրել, քշել - իշխանությունից, իրավունքներից զրկել
  24. թևերը փռել - տարածվել, ծավալվել, տիրել
  25. թևին առնել - մրթմրթալ, թոնթորալ (երբ մի գործ առաջակում են անել)
  26. թևերի տակ ձմերուկ դնել - գովել, խրախուսել, քաջալերել
  27. թևերի տակ ձմերուկ չի մտնում - շատ է փքվել, գոռոզացել
  28. բաց թևերով ընդունել - գրկաբաց ընդունել
  29. մեկի թևերով թռչել - մեկի հովանավորությամբ ուզածն անել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։