Jump to content

կես

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ կէս

վանկեր՝ կես 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. ամբողջի երկու հավասար մասերից մեկը ◆ Հարյուրի կեսը հիսուն է։
  2. ժամանակի և տարածության միջին տեղը՝ միջինը ◆ Ապրիլի կեսերին գյուղի կոմիսարը Աթա ապորը կանչեց։ (Ակսել Բակունց)
  3. մաս, բաժին, կտոր ◆ Եսմեկ հատի կեսը հազիվ կարողացա ուտել։ (Րաֆֆի)

Ածական

  1. կես մասը կազող

Մակբայ

  1. կիսով չափ, կես չափով, մասամբ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս մաս, կտոր
  2. տե՛ս բաժին
  3. տե՛ս կողակից

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կես անել
    1. երկու մասի բաժանել, կիսել
    2. կես անելով՝ իրար մեջ բաժանել
  2. կես առ կես
    1. երկու հավասար մասից, երկու հավասար բաժիններից՝ բաժիններով
    2. կիսով չափ, կես չափով
  3. կես գցել - կես դարձնել, կիսատել
  4. կես լինել
    1. կիսվել, երկու մասի բաժանվել
    2. մաշվել, հյուծվել (փխբ․)
  5. կես թվարեկ (պատմ․) - չքավոր գյուղացի, որ թվարեկի կեսի չափ հարկ էր վճարում
  6. կես միս լինել - վախենալ, ահի՝ սարսափի մեջ լինել
  7. կես միսը հալվել - վախից՝ երկյուղից հալումաշ լինել
  8. կես քուն - կիսով չափ քնած

Աղբյուրներ

[խմբագրել]