Jump to content

ձև

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ձև 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *g՛heuo-՝ *g՛heu- «լցնել, թափել» արմատից. հմմտ. հայերեն ձույլ, ձագար, այլև հունարեն χέω` «լցնել, թափել», հին շվեդերեն giuta «ձուլակաղապար»։

Գոյական

  1. առարկայի արտաքին տեսքը
  2. մարդու մարմնի կազմվածքի ընդհանուր գծագրությունը՝ կառուցվածքը
  3. որևէ բանի կառուցվածքը՝ բնույթը ◆ Կառավարման ձև։
  4. արտահայտման եղանակ՝ կերպ ◆ Լռությունն էլ պատասխանելու ձևերից մեկն է։
  5. տեսակ ◆ Սպորտի ձև։
  6. տարբերակ, որևէ բանի զանազան արտահայտություններից՝ դրսևորումներից յուրաքանչյուրը ◆ Հիվանդության սուր ձև։
  7. (փիլիսոփայություն)։ բովանդակության (նյութի, երևույթի ևն) գոյության եղանակը ◆ Ձևը և բովանդակությունը միասնական են։
  8. (արվեստ) ◆ գեղարվեստական արտահայտության եղանակների համակարգը որպես ստեղծագործության բովանդակության հաղորդման միջոց։
  9. որոշակի գծագրությամբ նմուշ, որով ձևվում է որևէ բան, վերարկուի ձև
  10. որևէ բանի սահմանված օրինակ ◆ Արձանագրության ձև։
  11. հագնելու՝ իրեն պահելու՝ վարմունքի ևն կարգը՝ եղանակը ◆ Ողջույնի՝ պատվի առնելու ձև։
  12. արտաքին երևույթ, բովանդակության գործին ևն չհամապատասխանող արարք՝ վարքագիծ և այլն ◆ Այդ ամբողջ աղմուկը միայն թերությունները քողարկելու ձև է։
  13. (լեզվաբանություն) ◆ քերականական կարգերի արտահայտության միջոց՝ եղանակ։ Բայի դիմավոր և անդեմ ձևեր։
  14. (մաթեմատիկա) ◆ Մի քանի փոփոխականներից բաղկացած բազմանդամանի, որի բոլոր անդամները միևնույն աստիճանը ունեն։
  15. (մաթեմատիկա) ◆ Տարածության տարրերից յուրաքանչյուրը (կետ, գիծ ևն)։
  16. առարկաների դասավորության եղանակը՝ կարգը ◆ Սենյակի կահավորության ձևը նրա կիրթ ճաշակի մասին է վկայում։
  17. (հնացած) ◆ Տեսք, կերպարանք։
  18. տարազ
  19. տե՛ս ձևում
  20. ձևվածք
  21. (փխբ․) ձևականություն
  22. (լեզվբ․) այս կարգի տակ Թրակացու հայերեն թարգմանության մեջ և գրաբարի վաղ շրջանի քերականություններում դրվում են բառերի տեսակներն ըստ կազմության՝ պարզ, բարդ և հարաբարդ
  23. բայական սեռ
  24. (ոճբ․) տե՛ս բանադարձում
  25. (երաժշտ․) տե՛ս երաժշտական ձև
  26. տե՛ս բովանդակություն և ձև
  27. (բսբ․) ներտեսակային տաքսոնոմիական կատեգորիա

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տեսք
  2. կերպարանք
  3. բնույթ
  4. կերպ, եղանակ, կարգուհանգ (ժղ․)
  5. տարբերակ
  6. տե՛ս տեսակ
  7. տե՛ս նմուշ, օրինակ, կաղապար
  8. տե՛ս կարգ, եղանակ
  9. տե՛ս տարազ
  10. տե՛ս ձևվածք տե՛ս ծես, կարգ
  11. (լեզվբ․) կերպավորություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Ֆ․Հ․ Խլղաթյան, Ոճաբանական տերմինների բառարան տեղեկատու, Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1976 — 111 էջ։
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  • Ջրբաշյան Է․Մ․, Մախչանյան Հ․Մ․, Գրականագիտական բառարան (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․) (Լույս), Երևան, 1980 — 352 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։