Jump to content

սաղմ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ սաղմ

վանկեր՝ սաղմ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ըստ ածանցի (*-mo կամ *-men-)՝ ենթադրելի է հնդեվրոպական ծագում, բայց սաղ-ի համար համապատասխան զուգահեռներ չկան. թերևս առանձնակի կանգնած հնդեվրոպական *k՛el- տիպի արմատից սնվող ձև։

Գոյական

  1. օրգանիզմն իր զարգացման նախնական շրջանում՝ մայրական արգանդի կամ ձվի մեջ (մարդկանց և կենդանիների)
  2. բարձրակարգ սերմնային բույսերի հասուն սերմի մեջ զարգացող ծիլը
  3. (փխբ․) որևէ բանի սկզբնական՝ նախնական արտահայտությունը՝ դրսևորումը
  4. (փխբ․) սերմ, ծիլ, որևէ զգացմունքի՝ մտքի և այլնի զարգացման գործոն՝ ազդակ
  5. (բսբ․) բույսի զարգացման ամենավաղ շրջանի օրգանիզմ, որը սկսվում է զգոտից, մինչև ծլելը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. արարչահյութ (բնստ․)
  2. ծիլ
  3. տե՛ս սերմ, ծիլ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. սաղմի վահանակ - (բսբ․) միաշաքիլ բույսի սերմի շաքիլը

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։