Jump to content

Սրսկիչ մեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Սրսկիչ մեքենաներ, հեղուկ թունաքիմիկատներով բույսերի սրսկումն իրագործող գյուղատնտեսական մեքենաներ կամ ապարատներ։ Սրսկիչ մեքենաներն օգտագործում են նաև շենքերի ախտահանման ժամանակ։

Սրսկիչ մեքենաների տեսակները

Ըստ նշանակման, փոշիացնող սարքի և աշխատանքի ժամանակ տեղափոխման եղանակի՝ տարբերում են համապատասխանաբար դաշտային մշակաբույսերի, խաղողի և պտղատու այգիների մշակման, հիդրավլիկական, քամհարային և աերոզոլային, տրակտորային (կախովի և կցովի), թիկնափոկային (շալակի), ձիաքարշային և ավիացիոն սրսկիչներ։

Հիդրավլիկական սրսկիչներում հեղուկը ճնշման տակ մղվում է ծայրապանակները, մանրանում և այդտեղից արտանետվում մշակվող օբյեկտի վրա։

Քամհարային սրսկիչ մեքենաներում թունաքիմիկատը փոշիացնող ծայրապանակներով մշակվող օբյեկտի վրա է արտանետվում օդի հոսքի օգնությամբ։ Սրսկիչ մեքենաների հիմնական հանգույցները և մեխանիզմներն են՝ խառնիչով հեղուկամանը (ռեզերվուար), ճնշում ստեղծող պոմպը, օդափոխիչը (քամհարային սրսկիչ մեքենաներում), փողրակը կամ մետաղաձողը, ճնշման կարգավորիչը, փոշիացնող ծայրապանակները, լցավորման արտարկիչը։ Հեղուկի ծախսի չափը հսկվում է ճնշաչափով։ Տրակտորային սրսկիչների աշխատանքային օրգանները գործի են դրվում տրակտորի լիսեռի, թիկնափոկայինը՝ ձեռքի աշխատանքի, ավիացիոնը՝ ինքնաթիռի վրա տեղադրված քամհարի օգնությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 168