Jump to content

Իրաքի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Իրաքի թագավորություն
المملكة العراقية‎
 Մեսոպոտամիա Արաբական Դաշնություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաղդադ
Լեզու Արաբերեն
Ազգություն արաբներ
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
Դինաստիա Հաշիմյաններ
Պետության գլուխ թագավոր

Իրաքի թագավորություն (արաբ․՝ المملكة العراقية‎‎), իրաքյան թագավորություն, որը ստեղծվել է 1921 թվականի օգոստոսին՝ բրիտանական մանդատային կարգերի տապալումից հետո։

1932 թվականին Իրաքը վերջնականապես անկախացել է Բրիտանական կայսրությունից, որը անգլիական կառավարությանը դրդել է սկսել ռազմական գործողություններ։

Իրաքի թագավորությունը երկար կյանք չի ունեցել։ Որպես անկախ պետություն գոյատևել է 11 տարի։ Դրանից հետո երկիրը անկում է ապրել՝ ռազմական հեղաշրջման արդյունքում։

Իրաքի թագավորությունը ստեղծվել է 1921 թվականի օգոստոսին՝ որպես սահմանադրական միապետություն։ Իրաքի առաջին թագավորը եղել է Հաշիմյանների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆեյսալը։

Նա առավել հայտնի է դարձել արաբական մեծ ապստամբությունից հետո։ Սկզբնական շրջանում ունեցել է լավ հարաբերություններ բրիտանական կառավարչության հետ։ 1932 թվականին նա հռչակել է Իրաքի վեջնական անկախության հրամանագիրը։

Դրանից անմիջապես հետո՝ Իրաքի կառավարությունը հայտարարեց, որ Քուվեյթը իրաքյան ենթակա տարածք է և դա եղել է դարեր շարունակ՝ մինչև Միացյալ Թագավորության ռազմական ուժերի ներխուժումը[1]։

Ֆեյսալ I-ի մահից հետո նրան փոխարինում է իր որդին՝ Ղազի I-ը, որը իշխում է Իրաքում մինչև 1939 թվականը։ Նրա կառավարման տարիներին բնորոշ է երկպառակտությունը և հեղափոխական ալիքը։ Երկրում բռնկվում է ընդդիմություններ, որոնք վերաճում են ազգային շարժումների։

Ղազիի կառավարման տարիներին երկրում կատարվում է հեղաշրջման հինգ փորձեր։ Նրան փոխարինել է իշպանամետ առաջնորդ Ռաշիդ Ալի ալ-Գայլանին, որին կոչել են նաև Ֆեյսալ II: Ռաշիդ Ալի ալ-Գայլանին դադարեցրել է պայմանավորվածությունը Մեծ Բրիտանիայի հետ և կոչ է արել Բրիտանական կայսերական կառավարությանը դուրս հանել անգլիական ռազմական հենակետերը և կայանքները իրաքյան հողերից։

Դրան հաջորդել է այն, որ 1941 թվականի մայիսի 2-ին բրիտանացիները դիմեցին հարձակման։ Անգլո-իրաքյան պատերազմը տևեց մինչև մայիսի 30-ը։ Այն ավարտվեց իրաքյան կողի պարտությամբ։

Բրիտանացիների թելադրանքով Ռաշիդ Ալի ալ-Գայլանին փոխարինեց Նուրի ալ-Սայիդը։ Մինչև իր մահը և իշխանության ավարտը՝ 1958 թվականը, Նուրի ալ-Սայիդը վարել է հստակ արևմտամետ քաղաքականություն՝ ունենալով բրիտանական կողմնորոշում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Duiker, William J; Spielvogel, Jackson J. World History: From 1500. 5th edition. Belmont, California, USA: Thomson Wadsworth, 2007. Pp. 839.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրաքի թագավորություն» հոդվածին։