Մարի-Հրանույշ Ֆելեկյան
Մարի-Հրանույշ Ֆելեկյան | |
---|---|
Ծնվել է | 1875 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | նոյեմբերի 24, 1936 |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Մարի-Հրանույշ Ֆելեկյան (1875, Թեհրան, Իրան - նոյեմբերի 24, 1936), հայ դերասանուհի։
Սիմոն Ֆելեկյանի դուստրը, Վարդիթեր Ֆելեկյանի քույրը։
Ֆելեկյան քույրերը բեմական գործունեությունն սկսել են 1880-ական թթ. կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել են նաև Բաքվի հայկակական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թավրիզում, Թեհրանում։ 1904 թվականին, Եգիպտոսում կազմակերպել են թատերախումբ, 1908 թվականին ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ Սկսած 1910 թվականից մասնակցել են պոլսահայ թատերական կյանքին, 1919 թվականին, Կ. Պոլսում կազմակերպել «Ֆելեկյան թատերախումբ» (գոյատևել է մինչև 1922 թվական)։
Մարի-Հրանույշ Ֆելեկյանն առավելապես աչքի է ընկել կատակերգական դերերում՝ Մադամ Սան-ժեն (Սարդուի և Մորոյի «Մադամ Ման-ժեն»), Ֆրու ֆրու (Մեյլակի և Հալևիի «Ֆրու ֆրու»)։ Հանդես է եկել նաև տղամարդկանց դերերով։ Օ. Սևումյանի հրավերով Ֆելեկյան քույրերը խաղացել են Կ. Պոլսի Հայ դրամատիկի հետ։ 1922 թվականին Վարդիթեր Ֆելեկյանը նկարահանվել է Մ. Էրթուղրուլի «Վոսփորի գեղուհին կամ Ոճրագործ սերը» ֆիլմում՝ Վահրամ Փափազյանի և Գրիգոր Ավետյանի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 624)։ |