Նիկոլայ Մոնախով
Նիկոլայ Մոնախով | |
---|---|
Ծնվել է | մարտի 18 (30), 1875 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 5, 1936[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Նիկոլայ Ֆեոդորովիչ Մոնախով (մարտի 18 (30), 1875, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1936[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1932)։
Դերասանական գործունեությունն սկսել է դրամատիկ թատրոնում (1895), 1896 թվականից ելույթ է ունեցել էստրադայում, 1904 թվականից խաղացել Կիևի, Սարատովի, Օդեսայի, Մոսկվայի «Էրմիտաժ», «Ազատ թատրոն» (1913-1914 թվականներին, ղեկ․ Կ․ Ա․ Մարշանիշվիլի), Պետերբուրգի «Բուֆ» և այլ օպերետային թատրոններում։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է Դրամատիկական մեծ թատրոնի (այժմ՝ Գ․ Տովստոնոգովի անվան) կազմակերպմանը, եղել առաջատար դերասան։
Դերերից են՝ Ֆիլիպ թագավոր (Շիլլերի «Դոն Կարլոս), Եգոր Բուլչով, Մորուքավոր զինվոր (Մ․ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Դոստիգաևը և ուրիշները»), կատակերգական դերերից՝ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան») և այլն։ Նկարահանվել է կինոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մոնախով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 700)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մարտի 30 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 5 մահեր
- 1936 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ դերասանի մասին
- Ռուս դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուս կինոդերասաններ