Շուրջպտղային ջրեր
Արտաքին տեսք
Շուրջպտղային ջրեր, ամնիոյին հեղուկ, ներարգանդային շրջանում պտուղը շրջապատող հեղուկ, գոյանում է ամնիոն թաղանթի էպիթելային բջիջների սեկրեցիայի և մասնավորապես մոր արյան անոթներից հեղուկի արտաքիրտման (էքսուդացիա) և պտղի երիկամների գործունեության շնորհիվ։ Պարունակում է սպիտակուցներ, աղեր, միզանյութ, ճարպ, շաքարներ, հորմոններ։ Հղիության վերջում Շուրջպտղային ջրերի քանակությունը հասնում է 0,5-1,5 լ։ Շուրջպտղային ջրեր ստեղծում են բարենպաստ պայմաններ պտղի ազատ շարժման և զարգացման համար, պաշտպանում են արտաքին անբարենպաստ ազդեցություններից, կանխում պորտալարի ճնշվածությունը պտղի մարմնի և արգանդի պատի միջև։ Ծննդաբերությունների ժամանակ Շուրջպտղային ջրերը նպաստում են արգանդի վզիկի բացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 602)։ |