Պասկալ Դյուսապեն
Պասկալ Դյուսապեն | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Pascal Dusapin |
Ծնվել է | մայիսի 29, 1955[1][2][3] (69 տարեկան) Նանսի[3] |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | օպերա և ժամանակակից դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, Օպերայի կոմպոզիտոր և սիրողական լուսանկարիչ |
Աշխատավայր | Կոլեժ դե Ֆրանս[4] |
Կրթություն | Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Փարիզի կոնսերվատորիա և Փարիզ 8 համալսարան |
Անդամակցություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Pascal Dusapin Վիքիպահեստում |
Պասկալ Դյուսապեն (ֆր.՝ Pascal Dusapin, մայիսի 29, 1955[1][2][3], Նանսի[3]), ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր, որը ծնվել է Ֆրանսիայի Նանսի քաղաքում։ Նրա երաժշտությունը հայտնի է ցածր տոնայնությամբ, լարվածությամբ և էներգիայով։ 1970-ական թթ. Դյուսապենը` Յանիս Քսենակիսի և Ֆրանկո Դոնատոնի աշակերտը, ինչպես նաև Էդգարդ Վարեսի մեծ երկրպագուն, սովորել է Փարիզի I և Փարիզի VIII համալսարաններում։ Նրա երաժշտությունը լի է ռոմանտիկայով[6]։ Դյուսապենը չի օգտվել էլեկտրոնային երաժշտական գործիքներից։ Նա հարվածային գործիքներից օգտագործել է միայն թմբուկը, իսկ մինչև 1990 թ. վերջը` դաշնամուրը։ Նրա բոլոր երաժշտություններն ունեն ձայնային որակ[7], նույնիսկ`զուտ գործիքային կատարումները։ Դյուսապենը գրել է սոլո, կամերային, նվագախմբային, ձայնային և երգչախմբային երաժշտությունններ, ինչպես նաև` մի քանի օպերաներ և արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների[8]։
Կրթություն և ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուսապենը 1970 թ. սկզբին սովորում էր երաժշտագիտություն, պլաստիկ արվեստ և արվեստի գիտություններ Փարիզի I և Փարիզի VIII համալսարաններում։ Նա մի քիչ հուզվել էր Էդգարդ Վարեսի Arcana-ն (1927 թ.)[9] լսելիս, և նույնչափ հուզվել էր, երբ 1972 թ․մասնակցում էր Յանիս Քսենակիսի Polytope de Cluny շոուին։ Սակայն Դյուսապենին ավելի հարազատ էր Յ. Քսենակիսի կատարումը[10]։ 1974-1978 թթ․ նա ուսանել է Փարիզի Սորբոն համալսարանում`Քսենակիսի մոտ։ Դասավանդվող առարկաներից էին` գեղագիտությունը և գիտությունը[11]։ Դյուսապենը նաև ուսանել է իտալացի կոմպոզիտոր Ֆրանկո Դոնատոնիի մոտ, որը հրավիրվել էր Փարիզի VIII համալսարանի կողմից։ Թեև Դյուսապենի այս դասընթացները հիմք հանդիսացան կոմպոզիցիոն ուսումնասիրությունների համար, մասնավորապես՝ ձայնային զանգվածների ուսումնասիրության համար, նա զարգացրեց իր ուրույն երաժշտական լեզուն։ Ըստ Ի․ Ստոյնովայի, չնայած Վարեսի, Քսենակիսի և Դոնատոնիի հետ կապին` Դյուսապենը լիովին միայնակ է, քանի որ նա ոչ միայն տեղյակ չէ իր ժառանգությունից, այլև այն անջրպետից, որը նրան առանձնացնում է իր ուսուցիչներից[12]։ Նա կլանում էր այս կոմպոզիտորների ոճերն ու գաղափարները, իսկ հետո, դրանք հարմարեցնում էր իր ուրույն երաժշտական պահանջներին։
Այլ ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուսապենի երաժշտությունն ազդեցություն է կրել ոչ միայն Վարեսից և Քսենակիսից, որոնք գործ ունեին ձայնային զանգվածների հետ, այլ նաև ջազից։ Փաստորեն նա ժամանակին եղել է ջազ դաշնակահար, չնայած մինչև 1997 թ. չէր օգտագործում դաշնամուր իր ստեղծագործություններում[13]։ 1980-1990 թթ. Դյուսապենը իր Aks ստեղծագործությամբ ֆրանսիական ժողովրդական երաժշտությունն ընդգրկել է իր երաժշտական լեզվի մեջ։ Aks ստեղծագործության մեջ, որը հանձնարարվել էր Հանրաճանաչ արվեստների և ավանդույթների թանգարանի ընկերների միության կողմից, Դյուսապենն սկզբում օգտագործել է ժողովրդական երաժշտություն, իսկ մյուս մասը զերծ է ժողովրդական ելևէջներից[14]։ 1990-ականներից Դյուսապենի աշխատանքն ավելի շատ ցույց է տալիս ժողովրդական երաժշտության ազդեցությունը` մոնոտոնության և չափավոր տոնայնության հաճախակի օգտագործման միջոցով, թեև, առավել հաճախ` առանց ակնհայտ վերջին նոտաների[15]։ Դյուսապենի ոգեշնչման այլ աղբյուրներ են` գրաֆիկական արվեստը և պոեզիան[16]։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործիքավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասկալ Դյուսապենը մյուս ժամանակակից կոմպոզիտորներից տարբերվում է նրանով, որ նա ընտրում է որոշակի գործիքներ, իսկ մյուսները` բացառում։ Նույնիսկ, ի տարբերություն Քսենակիսի, նա իր երաժշտության մեջ խուսափում է օգտագործել էլեկտրոնիկա և տեխնիկա[17]։ Նույն կերպ նա իր ստեղծագործություններում բացառել է հարվածային գործիքների օգտագործումը, բացառությամբ`թմբուկի։ Մինչև վերջերս Դյուսապենը բացառում էր նաև ստեղնաշարային գործիքների օգտագործումը`չնայած նրան, որ նվագում էր երգեհոն և ջազային դաշնամուր[18]։ Ստոյնովան ենթադրում է, որ Դյուսապենը այս գործիքները մերժում է հետևյալ պատճառով. «Դյուսապենը դժվարությամբ է իր ցածր տոնայնության մեջ ներառում դաշնամուրի գամմա և կայուն տոնայնություն, ինչպես նաև աղմկոտ, միատեսակ հարվածային ելևէջներ, որը կարծես բացատրում է նրա դինամիկ մեղեդիզմի էությունը»[19]։ Ստոյնովան, այնուամենայնիվ, այս հոդվածը գրել է երեք տարի առաջ, նախքան Դյուսապենն ավարտին հասցրեց իր Trio Rombach -ը` դաշնամուրի, ջութակի կամ կլարնետի և թավջութակի համար։ Դաշնամուրի այս տրիոն Դյուսապենի առաջին ստեղծագործությունն էր, որում նա ներառել էր դաշնամուր[18], և մինչև 2001 թ. նա ավարտեց մի երաժշտություն` մենակատար դաշնամուրի համար`«Յոթ ուսումնասիրություններ»(1999-2001)։
Ցածր տոնայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուսապենի երաժշտությունը հայտնի է նաև իր ցածր տոնայնությամբ, որը հաճախ ձեռք է բերվում միկրոսահքերի և միկրոընդմիջումների միջոցով (մեկ սեմինոտից պակաս ընդմիջումներ)[18]։ Դյուսապենը միկրոընդմիջումները և կանոնավոր ընդմիջումներն այնպես է ընգրկում մեղեդային տողերի մեջ, որպեսզի ունկնդիրը երբեք չհասկանա, թե ինչ է սպասվում հետո։ Դյուսապենը կարողացել է ցածր տոնայնությունն այնպես օգտագործել, որպեսզի այն միանգամայն բնական թվա։ Ինչպես Ստոյնովան է բացատրում. « Միկրոդադարները և միկրոսահքերը այնպիսի ստեղծագործությունների դեպքում, ինչպիսիք են` Inside (1980), ը` ջութակի դեպքում, Incisa (1982), ն` թավջութակի դեպքում և այլն, ամբողջովին ներառված են, ինչպես լիովին տարբեր «բնական» բաղադրիչները` ծայրահեղ մեղմ մեղեդային պրոգրեսիաներում»։ Ունկնդիրն արդեն ծանոթ է օկտավայի միատեսակ բաժանմանը հավասար ընդմիջումների։ Պարզապես` Դյուսապենը օկտավան բաժանում է պակաս ավանդական թվով։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուսապենը մերժում է եվրոպական երաժշտության մեծ մասի հիերարխիկ և երկուական ձևերը, բայց նրա երաժշտությունն անորոշ չէ։ Դյուսապենը եվրոպական երաժշտության հիերարխիկ ոճը բնութագրում է որպես անկայուն մտածողություն, երբ որոշ մասեր միշտ ավելի կարևոր են, քան մյուսները[20]։ Այսպես ստեղծագործելու փոխարեն, Դյուսապենը կարծես ստեղծագործում է չափ առ չափ` որոշելով, թե ինչ է ցանկանում, որ լինի, երբ ինքն այնտեղ հասնի[21]։ Այս գործընթացը մի քիչ նման է ալեատոր երաժշտության անորոշ կողմին, բայց Դյուսապենի երաժշտությունն այնքան ճշգրտորեն է կառուցված, որ իսկապես չի կարող անորոշ լինել։ Ստոյնովան գրում է. «Ինչ վերաբերում է Դյուսապենի երաժշտությանը, մենք կոմպոզիցիոն համակարգում կարող ենք դիտարկել ինքնակառավարման և բարդության սկզբունքը`անորոշ խախտումների ընդգրկման կամ ձուլման միջոցով»[22]։ Այլ կերպ ասած` Դյուսապենը թույլ է տալիս, որ երաժշտությունը գնա իր հունով`հաճախ առաջացնելով անորոշ արտահայտություններ, դեռևս ամեն ինչ նշելով և վերահսկողության տակ պահելով իր երաժշտությունը։ Նրա երաժշտության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա խուսափում է կրկնողությունից և մերժում է երաժշտության մեջ կայունությունն ու ավելորդությունները[23]։
Լարվածություն, էներգիա և շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուսապենի երաժշտության թերևս ամենավառ և եզակի տարրը նրա ներկառուցված լարվածությունն է, էներգիան և շարժման զգացումը։ Դյուսապենի մասին իր հոդվածում Ջուլիան Անդերսոնը մեջբերում է «շրջապատող լարվածություն» և «պայթուցիկ թռիչք» արտահայտությունները, որպես Դյուսապենի վաղ երաժշտության երկու ծայրահեղություններ, և պնդում է, որ հենց դրանք են կոմպոզիտորի երաժշտությունն այդչափ առանձնահատուկ դարձնում[24]։ Ստոյնովան նաև շեշտում է այն էներգիան, որն առկա է Դյուսապենի ավելի վաղ ստեղծագործություններում`վստահելով Դյուսապենի ծայրահեղ գրին, բոցաշունչ լեզվին, միկրոընդմիջումներին, սահքերին, բազմահնչողությանը, արագ արտասանությանը, կտրուկ դինամիկային և շարունակական շնչառությանը[25]։ Այս առանձնահատկությունների պատճառով, Դյուսապենի երաժշտությունը դառնում է ահավոր ինտենսիվ և պարտավորեցնող կատարողների համար։ Փաստորեն ինտենսիվությունն այնպիսին է, որ Դյուսապենը գիտակցաբար ստեղծում է այնպիսի գործեր, որոնք կարճատև են, ինչպես`Musique captive (1980), ը (այս դեպքում` երեք րոպե), քանի որ կատարման վերջում թե՛ երաժիշտները և թե՛ ունկնդիրները լիովին սպառված են լինում։
Հետագա առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերը քննարկված առանձնահատկություններից շատերը տարածված են Դյուսապենի վաղ ստեղծագործություններում, հատկապես` 1980-ական թթ.: Հաջորդ տասնամյակից սկսած Դյուսապենի ստեղծագործությունները ավելի ներդաշնակ և պարզ են դառնում[26]։ Պոլ Գրիֆիթսը նշում է, որ Դյուսապենի ստեղծագործությունները 90-ականներից ավելի ներդաշնակ են, քան նրա նախորդ երաժշտությունը և ավելի շատ ներառում են ժողովրդական ավանդույթներ, ներառյալ` մոնոտոնության օգտագործումը։ Նա նաև առաջարկում է, որ Դյուսապենը շարունակի պարզեցնել իր երաժշտությունը, քանի որ առջևում 21-րդ դարն է, իսկ կոմպոզիտորը դեռ խուսափում է դիաթոնիկությունից, նա օգտագործում է այնպիսի տեխնիկա, ինչպես` տատանումները երկու նոտաների միջև և անընդհատ տատանվող փոքր ձևեր, որոնք ավելի շատ կրկնություններ են պարունակում, քան նրա նախորդ երաժշտությունը[15]։
Համագործակցություն Accroche Note-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուսապենի երաժշտության գործիքավորումը հաճախ հիմնված է առկա երաժիշտների վրա և 1980-90-ականների ընթացքում նա հաճախ գրում էր Accroche Note անսամբլի համար[27]. Ստրասբուրգում գործող նոր երաժշտական խումբ, որը հիմնադրվել է երգչի և կլարնետահարի կողմից[28]։ Յան Պեյսը ենթադրում է, որ խմբի կլարնետահար Արմանդ Անգստերի ազդեցությունը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի Դյուսապենի երաժշտության մեջ մեծ դեր ստանա կլարնետը[28]։ Գրիֆիթսը նաև նշում է, որ կլարնետը կարևորվել է այն կարճ ստեղծագործություններից հետո, որոնք գրվել են Դյուսապենի առաջին օպերայից հետո «Ռոմեո և Ջուլիետ» (1985-89)[15]։ Դյուսապենի` հատուկ երաժիշտների համար գրելու հակումները (այս դեպքում` կլարնետիստ Անգստերի) բացահայտում են կոմպոզիտորի գործնական և իրատեսական կողմը։
Հատկանշական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Musique captive (1980) և Musique fugitive (1980)
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն տարում գրված Դյուսապենի ստեղծագործություններից երկուսը`Musique captive-ը (1980) և Musique fugitive-ը (1980) կարող են միասին ուսումնասիրվել, քանի որ երկուսն էլ անկայուն են և ձգտում են զերծ մնալ կրկնողությունից։ Միևնույն ժամանակ, ինչևէ այս ստեղծագործություններն իրենց նպատակին հասնում են երկու տարբեր ձևերով։ Musique captive-ը գրված է ինը փողային գործիքների համար (պիկոլո, օբո, սոպրանո սաքսոֆոն, բաս կլարնետ, հակաբաս կլարնետ, կոնտրաբասոն, երկու շեփոր և բաս տրոմբոն) և տևում է ընդամենը երեք րոպե, քանի որ, ինչպես Ստոյնովան է ենթադրում, կատարողների լարվածությունը և պարտավորությունը այնքան մեծ է, որ երաժշտությունը չի կարող ավելի երկար տևել։ Այնուհետև, Ստոյնովան ստեղծագործությունը բնութագրում է որպես ներսից քայքայվող`գրելով. «Այս ստեղծագործության երաժշտական գաղափարները. տրեմոլո ալիքային կառույցները, աճող քրոմատիկ պատկերը, ձայնի ուժգին բարձրացումը, դետալների ընդարձակ զանգվածը և այլն, քայքայում են միմյանց կամ ավելի ճշգրիտ ոչնչացնում են միմյանց»։ Այսպիսով Դյուսապենը հավաքում է երաժշտական տարբեր գաղափարներ, որոնք Պեյսը կապում է ազատ ջազի հետ։ Արդյունքում երաժշտությունը շատ անկայուն է և պարզապես չի կարող տևել երեք րոպեից ավելի։ Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 1981 թ. հուլիսին Ֆրանսիայի Լա Ռոշելլե քաղաքում։
Musique fugitive -ը, մյուս կողմից հասնում է անկայունության` երաժշտական խզումների միջոցով։ Գրված լինելով երեք նվագալարային գործիքների համար, այս ստեղծագործությունը խուսափում է հայտարարության և փոփոխության ավանդական գործընթացից, այսպիսով` վերացնելով ցանկացած տիպի միասնություն և շարունակականություն։ Դյուսապենը հասնում է այս արդյունքին` մեկ գաղափար հաստատելով, այնուհետև, ընթացքը կտրուկ փոխելով հանկարծակի լռությամբ կամ նոր երաժշտական առաջընթացի ընդգրկման միջոցով։ Պուգինը պնդում է, որ Musique fugitive-ը առաջին անգամ 1980 թ. հունիսին Ֆրանսիայի Էքս-է-Պրովանս քաղաքում հնչելուց հետո դարձել է «Իսկապես ռեպերտուարի երաժշտություն Ֆրանսիայում»[29]։ Արդիտիի լարային քառյակի երաժշտության ձայնագրությունը կարելի է լսել Spotify- ում[30]։
La Rivière (1979) և L'Aven (1980–81)
[խմբագրել | խմբագրել կոդը]La Rivière-ը (1979) և L'Aven (1980–1981), ը երկու նվագախմբային ստեղծագործություններ են, որոնք հիմնված են բնության գաղափարների վրա, որն ըստ Ջուլիան Անդերսոնի ցույց է տալիս Դյուսապենի երաժշտության ոճի ավելի շռայլ, ուժեղ կողմը։ Երկու ստեղծագործություններն էլ հիմնված են ջրի բնութագրերի վրա և երաժշտության միջոցով խորհրդանշում են դրա հեղուկությունն ու ուժը։ Առաջին ստեղծագործությունը սկսվում է մենակատարի թավջութակով, որը տարածվում և կլանում է ամբողջ նվագախումբը, ինչպես որ կաներ ջուրը։ Իսկապես, այս ստեղծագործության մեջ Դյուսապենը ցանկանում է գիտակցել փոփոխվող արագությունների շարժը, հոսանքի ուժը։ L'Aven-ն մյուս կողմից արտացոլում է ջրի պատկերը` դանդաղ հոսելով և անցք առաջացնելով քարի մեջ։ Ֆլեյտայի և նվագախմբի համար կոնցերտը սկսվում է ֆլեյտայով, որը հազիվ լսելի է նվագախմբի համար, հետո այն կամաց-կամաց առաջ է մղվում նվագախմբի միջով, մինչև որ դառնում է ստեղծագործության ամենակարևոր ձայնը։ Այսպիսով ֆլեյտան մարմնավորում է հոսող ջուրը, իսկ նվագախումբը`քարը։ Ֆլեյտան առանց դադարի նվագում է 10 րոպե, միշտ առաջ է մղում նվագախմբին և ի վերջո հասնում է գագաթնակետին։ Երկու ստեղծագործությունների պրեմիերաներն էլ տեղի են ունեցել Ֆրանսիայի Մեց քաղաքում. La Rivière-ը`1979 թ. նոյեմբերին, L’Aven-ը`1983 թ. նոյեմբերին։
Niobé ou le Rocher de Sypile (1982)
[խմբագրել | խմբագրել կոդը]Niobé ou le Rocher de Sypile-ը (1982) երեսունութ րոպեանոց ստեղծագործություն է` տասներկու խառը ձայների, սոլո սոպրանոյի և ութ գործիքների համար (կրկնակի շչակով անգլիական օբո, երկու կլարնետ [երկրորդ կրկնակի բասս կլարնետ], երկու ֆագոտ [երկրորդ կրկնակի ֆագոտ], շեփոր, երկու տենոր տրոմբոններ)` Մարտին Իրզենսկիի նոր լատինական տեքստով։ Իրզենսկիի տեքստը վերցված է լատինական գրական ստեղծագործություններից և պարտադիր չէ, որ հետևի Նիոբեի հունական առասպելի ժամանակագրությանը։ Ինքը` Դյուսապենը, աշխատանքը բնութագրում է որպես «բեմական օրատորիա», այլ ոչ թե երաժշտական թատրոնի օպերա կամ ստեղծագործություն, և դրանով նա ևս մեկ անգամ խուսափում է կրկնողությունից և շարունակականությունից և ձգտում է ազատորեն կազմել տեքստային կապեր[31]։ Մենակատար սոպրանոյի ձայնը ուղղված է խառը երգչախմբի տասներկու ձայներին հակառակ, որոնք ամբողջ ընթացքում ծառայում են մի շարք տարբեր նպատակների ՝ երբեմն երկարացնելով Նիոբեի ձայնի տեմբրը, երբեմն շարժվելով տեքստին համընթաց։ Դյուսապենի մասին իր հոդվածում Անդերսոնը կարևորում է օրատորիայում օգտագործվող վոկալային տեխնիկայի և կառուցվածքների տարբերությունը, ներառյալ` միկրոտոնային ակորդները երգչախմբի համար և մոնոդիկ սոպրանո տողը ստեղծագործության վերջում։ Իր ոչ գծային տեքստի և բազմաթիվ տեքտային շերտերի միջոցով Niobé ou le Rocher de Sypile-ը պահպանում է անփոփոխության նույն զգացումը, ինչպես Դյուսապենի ավելի վաղ շրջանի աշխատանքները։ Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է Փարիզում, 1984 թ. հունիսի 16-ին։
Roméo et Juliette (1985–88)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Յան Պեյսի, Դուսապենի առաջին օպերան ՝ Roméo et Juliette -ը (1985–88) կոմպոզիտորի կարիերայում «առանցքային գործ է», քանի որ հենց այս ստեղծագործության մեջ է, որ նա առաջին անգամ «պատշաճ կերպով» համատեղում է պատմվածքի իր գաղափարները թատերական ասպարեզում[32]։ Պուգինը Դյուսապենի օպերան դիտարկում է որպես վերադարձ Նիոբեի «ավելի օգտավետ» ոճին և մեջբերում է Դյուսապենի վոկալ ստեղծագործություններից Mimi -ն (1986–87), Il-Li-Ko -ն(1987), և Anacoluthe -ը(1987), որպես ուսումնական գործեր` իր առաջին օպերան ստեղծելու համար, մասնավորապես` ֆրանսերենը բարելավելու համար։ Մինչդեռ Անդերսոնը նշում է, որ Դյուսապենի օպերայում ավելի շատ քնարերգություն կա` համեմատած նրա ավելի վաղ գործերի հետ։ Կարծես բոլոր երեք հեղինակները համաձայն են, որ օպերան ուշագրավ դեր ունի Դյուսապենի կոմպոզիցիոն կարիերայում։ Օլիվյե Կադիոտի գրած լիբրետոն բաժանված է ինը թվերի`առաջին չորսը, որոնք առնչվում են հեղափոխությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին, վերջին չորսը, որոնք կապված են հեղափոխությունից հետո տեղի ունեցող իրադարձություններին, իսկ հինգերորդ և կենտրոնական համարը ՝ հենց հեղափոխությունն է։ Այս կենտրոնական շարժումը միակն է, որը նվագում է միայն նվագախումբը։ Օպերան շեշտը դնում է ոչ միայն Ռոմեո և Ջուլիետ կերպարների վրա, այլ նաև նրանց փոխարինող զույգի` Ռոմեո 2-ի և Ջուլիետա 2-ի վրա, որոնք հայտնվում են հեղափոխությունից առաջ և կարծես խորհրդանշում են «իրենց զարգացումը»։ Օպերայում կա մի կրկներգ, որը մեկնաբանում է գործողությունը և վոկալային կվարտետը, հանդիսանում է իբրև միջնորդ և ուսուցանում է Ռոմեոի և Ջուլիետի հեղափոխական գաղափարները։ Վերջապես, կա Բիլի կերպարը, որը Ռոմեոյին և Ջուլիետին սովորեցնում է երգել, բայց, որը խաղում է մինչև ութերորդ համարը, որտեղ նա երգում է վերջին անգամ։ Աշխատանքի վերջին կեսին կերպարները քննարկում են իսկական օպերա ստեղծելու հնարավորությունը, որպեսզի հայտնաբերեն «օպերայի, պատմվածքի և նույնիսկ լեզվի անհնարինությունը», և երաժշտությունը տրոհվում է միկրոտոնայնության և մասնատման միջև։
Seven Solos for Orchestra (1992-2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուսապենի հաջորդ գլխավոր նախագիծը Seven Solos for Orchestra-ն մասշտաբային նվագախմբային շրջանն էր, որը ստեղծվել էր 1992-2009 թթ.: Այն բաղկացած է յոթ գործերից, որոնք կարող են խաղարկվել ինքնուրույն, բայց ի սկզբանե նախատեսված էին իբրև ամբողջություն[33][34]։
Կոմպոզիտորի անձնական խոսքերով.
«1990-ականների սկզբին ես ուզում էի հեռու մնալ տասից քսան րոպե տևողությամբ ժամանակահատվածներից, որոնք անխզելիորեն կապված են նվագախմբի հանձնաժողովների հետ։ Քանի որ ոչ ոք ինձ չէր առաջարկում հանձնաժողովներ` ավելի երկար սիմֆոնիկ ձևեր ներկայացնելու համար, ես որոշեցի սպասել։ Ես երազում էի մի ընդարձակ, բարդ ձևի մասին, որը բաղկացած էր յոթ ինքնուրույն դրվագներից, որոնք վերածնվում էին ներսից, այլ հնարավորություններ ստեղծում և բազմապատկվում բացված ճեղքերից…»
Շրջանը նվագախմբին վերաբերվում է որպես մեծ մենակատար գործիք[35], իսկ Դյուսապենը եկել է ավանդական սիմֆոնիկ մտածողության։
Ընթացիկ ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մայիսին Ալիսա Ուիլերսթեյնը և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը անցկացրին Outscape-ի պրեմիերան՝ Դյուսապենի երկրորդ թավջութակի կոնցերտը` դեպի դրական քննադատական հանդիպում[36][37]։
Նրա վերջին օպերայի՝ Macbeth Underworld-ի պրեմիերան տեղի է ունեցել Բրյուսելի Լա Մոննե թատրոնում, 2019 թ. սեպտեմբերին։
Ստեղծագործությունների ամբողջական ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենակատար գործիքային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Inside, ջութակի համար (1980)
- Incisa, թավջութակի համար (1982)
- If, կլարնետի համար (1984)
- Item, թավջութակի համար (1985)
- Itou, բաս կլարնետի համար (1985)
- Ici, ֆլեյտայի համար (1986)
- Iti, ջութակի համար (1987)
- Indeed, տրոմբոնի համար (1987)
- I Pesci, ֆլեյտայի համար (1989)
- In et Out, կրկնակի բասի համար (1989)
- Invece,թավջութակի համար( 1991)
- Ipso, կլարնետի համար (1994)
- Immer, թավջութակի համար (1996)
- In nomine, ջութակի համար (2000)
- Sept études, դաշնամուրի համար (1999–2001)
- Imago, թավջութակի համար (2001)
- Memory, hommage crypté et monomodal à Ray Manzarek`երգեհոնի համար
- Ictus, բաս կլարնետի համար`2008-2009
- In Vivo, սոլո ջութակի համար (2015)
Պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Musique fugitive, լարային եռյակի համար (1980)
- Trois Instantanés, 2 կլարնետի և 3 թավջութակի համար (1980)
- Poco a poco (1986)
- Sly, տրոմբոնի կվարտետի քառյակի համար(1987)
- Laps, կլարնետի և կրկնակի բասի համար (1988)
- Neuf Musiques pour «Le Fusil de chasse», կլարնետի, թրոմբոնի և թավջութակի համար (1989)
- Լարային քառյակ թիվ 2 Time Zones (1989)
- Attacca, երկու շեփորի և թմբուկի համար (1991)
- Stanze, փողային կվինտետի համար (1991)
- Ohimé, ջութակի համար, տուրք Բեստի Ջոլասին(1992)
- Լարային քառյակ թիվ 1(1982-1996)
- Լարային քառյակ թիվ 3 (1993)
- Ohé, կլարնետի և թավջութակի համար (1996)
- Լարային քառյակ թիվ 4 (1997)
- Trio Rombach, դաշնամուրի, ջութակի կամ կլարնետի և թավջութակի համար (1997)
- Լարային քառյակ թիվ 5 (2004–2005)
- Լարային քառյակ թիվ 6 (նվագախմբի հետ)
- Լարային քառյակ թիվ 7 (2009)
- Microgrammes, 7 ստեղծագործություններ լարային եռյակի համար (2011)
- By the way, կլարնետի և դաշնամուրի համար (2014)
- Slackline, թավջութակի և դաշնամուրի համար (2015)
- Forma fluens, ջութակի և դաշնամուրի համար (2018)
Նվագախումբ և անսամբլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Souvenir du silence (1976)
- Le Bal (1978)
- Timée (1978)
- La Rivière, for orchestra (1979)
- Musique captive, for 9 wind instruments (1980)
- Tre Scalini, for orchestra (1981–1982)
- Fist (1982)
- Hop' (1983–1984)
- La Conversation (1984)
- Treize Pièces pour Flaubert (1985)
- Assaï, for orchestra (1985)
- Haro (1987)
- Coda (1992)
- Յոթ մենակատար նվագախմբի համար (1992-2009)
- Go միայն թիվ 1 նվագախմբի համար (1992)
- Extenso, սոլո թիվ 2 նվագախմբի համար (1993–1994)
- Apex, սոլո թիվ 3 նվագախմբի համար (1995)
- Clam, սոլո թիվ 4 նվագախմբի համար (1997–1998)
- Exeo, սոլո թիվ 5 նվագախմբի համար (2002)
- Reverso, սոլո թիվ 6 նվագախմբի համար (2005–2006)
- Uncut, սոլո թիվ 7 նվագախմբի համար (2009)
- Khôra, լարային նվագախմբի համար (1993)
- Loop, 2 թավջութակի կվարտետի քառյակի համար (1996)
- Cascando (1997)
- «Perelà Suite», նվագախմբի համար (2004)
- Morning in Long Island (2010)
Կոնցերտանտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆլեյտա
L'Aven, ֆլեյտա կոնցերտո (1980–1981)
Galim, «Պահանջում է լիարժեք ընտրություն», ֆլեյտայի և լարային նվագախմբի համար (1998)
- Թավջութակ
Celo, թավջութակի կոնցերտ (1996)
Outscape, թավջութակի կոնցերտ (2016)
- Ջութակ
Quad, ջութակի և 15 երաժիշտների համար, Ի հիշատակ Գիլ Դելուզի (1996)
Aufgang, ջութակի կոնցերտո (2011-2012)
- Դաշնամուր
A Quia, դաշնամուրի կոնցերտ (2002)
Jetzt Genau!, դաշնամուրի և 6 գործիքի համերգ (2012)
- Այլ
Aria, կլարնետ կոնցերտո (1991)
Watt, տրոմբոնի կոնցերտո (1994)
At Swim-Two-Birds, կրկնակի համերգ` ջութակի և թավջութակի համար (2017)
Վոկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Igitur (1977)
- Lumen (1977)
- L'Homme aux liens, 2 սոպրանոյի և 3 ջութակի համար (1978)
- Shin'gyo, սոպրանոյի և պիկոլոյի ֆլեյտայի համար (1981)
- Niobé ou le rocher de Sypile (1982)
- To God, սոպրանոյի և կլարնետի համար (կամ սաքսոֆոն սոպրանո) (1985)
- Mimi, 2 կանացի ձայնի և անսամբլի համար
- Aks (1987)
- Red Rock, «Ռոմեո և Ջուլիետ» -ից (1987)
- Anacoluthe (1987)
- For O, 2 կանանց ձայնի և 2 կլարնետի համար (1988)
- So Full of Shapes is Fancy, սոպրանոյի և բաս կլարնետի համար» (1990)
- Comoedia (1993)
- Canto, սոպրանոյի, կլարնետի և թավջութակի համար (1994)
- Two walking, հինգ ստեղծագործություն երկու կանացի ձայների համար (1994)
- Dona Eis (1998)
- Momo (2002)
- Ô Berio, սոպրանոյի և 13 գործիքների համար (2006)
- O Mensch!, (Inventaire raisonné de quelques կրքերը Nietzschéennes), բարիտոնի և դաշնամուրի համար (2008-2009)
- Beckett's Bones, սոպրանոյի, կլարնետի և դաշնամուրի համար (2013)
- Wenn du dem Wind... (3 տեսարան Penthesilea օպերայից), մեձո-սոպրանոյի և նվագախմբի համար (2014)
- Wolken, կնոջ ձայնի և դաշնամուրի համար (2014)
Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roméo et Juliette (1985-1988)
- Medeamaterial (1990–1991)
- La Melancholia (1991)
- To Be Sung (1992–1993)
- Perelà, uomo di fumo (2001)
- Faustus, the Last Night (2003–2004)
- Passion (2009)
- Penthesilea (2015)
- Macbeth Underworld (2019)
Խմբերգական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Semino (1985)
- Il-Li-Ko (1987)
- Granum sinapis (1992–1997)
- Umbrae mortis, խառը երգչախմբի համար (1997)
- Disputatio, մանկական երգչախմբի, խառը երգչախմբի, լարային նվագախմբի, հարվածային և ապակե ներդաշնակության համար (2014)
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979 - Հերվե Դուգարդինի մրցանակ (SACEM)
- 1981–83 - Կրթաթոշակակիր Հռոմի Մեդիչիում
- 1993 - Գեղարվեստի ակադեմիայի մրցանակ
- 1993 - Քննադատների շրջանի մրցանակ
- 1994 - SACEM մրցանակ, սիմֆոնիկ երաժշտության համար
- 1995 - Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը նրան շնորհեց Երաժշտության Ազգային Գրան Պրի
- 1998 - Երաժշտության հաղթանակը 1998-ին ՝ Լիոնի ազգային երգչախմբի ձայնագրած ձայնասկավառակի համար, իսկ 2002-ին ՝ «Տարվա կոմպոզիտոր»։
- 2007 - Դեն Դեյվիդի մրցանակ ( կիսվել է Զուբին Մեհտան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ https://www.college-de-france.fr/site/pascal-dusapin/inaugural-lecture-2007-02-01-18h00.htm
- ↑ https://www.villamedici.it/fr/residences/pascal-dusapin/
- ↑ Pugin, Tristram (2000). «Through the Spectrum: The New Intimacy in French Music (I)». Tempo (212): 12–20. JSTOR 946612.
- ↑ «Պասկալ Դյուսապենի կենսագրությունը» (ֆրանսերեն). IRCAM.
- ↑ Griffiths, Paul. «Dusapin, Pascal in Grove Music Online (Oxford University Press, 2001–)». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ I. Stoïnova, "Pascal Dusapin: Febrile Music", Contemporary Music Review 8, no. 1 (1993): 183.
- ↑ Danielle Cohen-Levinas, "Composer n’est pas la musique", in Causeries sur la musique: Entretiens avec des compositeurs, ed. Danielle Cohen-Levinas (Paris: L’Itinéraire, 1999), 234.
- ↑ Julian Anderson, "Dusapin, Pascal", in Contemporary Composers, ed. Brian Morton and Pamela Collins (Chicago: St. James Press, 1992), 251.
- ↑ Stoïnova, "Febrile Music", 184.
- ↑ Pace, Ian (1997). «Never to Be Naught». The Musical Times. 138 (1857): 17–20. doi:10.2307/1004224. JSTOR 1004224.
- ↑ Pace, "Never to Be Naught", 18.
- ↑ 15,0 15,1 15,2 Griffiths, "Dusapin, Pascal."
- ↑ Short biography Արխիվացված 21 Ապրիլ 2008 Wayback Machine, the ensemble Sospeso
- ↑ Pugin, "New Intimacy in French Music", 19.
- ↑ 18,0 18,1 18,2 Pace, "Never to Be Naught", 17.
- ↑ Stoïnova, "Frebrile Music", 185.
- ↑ Stoïnova, "Febrile Music", 187.
- ↑ See Dusapin’s quotation on his compositional process in Stoïnova, "Febrile Music", 188.
- ↑ Stoïnova, "Febrile Music", 188.
- ↑ Stoïnova, "Febrile Music", 190.
- ↑ Anderson, "Dusapin, Pascal", 251.
- ↑ Stoïnova, "Febrile Music", 186.
- ↑ Anderson, "Dusapin, Pascal", 252.
- ↑ «» Accroche Note». www.accrochenote.com.
- ↑ 28,0 28,1 Pace, "Never To be Naught", 17.
- ↑ Pugin, "New Intimacy in French Music", 20.
- ↑ «String Trio, "Musique Fugitive"». 2013 թ․ ապրիլի 1.
- ↑ Stoïnova, "Febrile Music", 192.
- ↑ Pace, "Never To be Naught", 18.
- ↑ International, MusicWeb. «Pascal DUSAPIN Seven Solos for Orchestra - NAÏVE MO 782180 [HC]: Classical Music Reviews - September 2010 MusicWeb-International». www.musicweb-international.com.
- ↑ «Pascal Dusapin : 7 solos pour orchestre». culture.ulg.ac.be.
- ↑ Whittall, Arnold (2013 թ․ հունվարի 9). «Dusapin - (7) Solos for Orchestra». www.gramophone.co.uk.
- ↑ Rhein, John von. «Weilerstein compelling in world premiere of Dusapin cello concerto with CSO».
- ↑ «Weilerstein Excels in New Dusapin Concerto : Seen and Heard International».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկալ Դյուսապեն» հոդվածին։ |
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նանսի քաղաքում ծնվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Դասական երաժիշտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ