Jump to content

Ջոնի Քարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնի Քարսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1925(1925-10-23)[1][2][3][…]
ԾննդավայրCorning, Այովա, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 23, 2005(2005-01-23)[1][3][5][…] (79 տարեկան)
Մահվան վայրՎեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԼինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան
Մասնագիտությունսպա, հեռուստահաղորդավար, դերասան, լրագրող, սցենարիստ, գրող, թատրոնի դերասան, ձեռնածու-աճպարար, կատակերգու, ռազմական գործիչ և հեռուստատեսային դերասան
ԱմուսինJody Morrill Wolcott?, Joanne Copeland?, Joanna Holland? և Alexis Maas?
Ծնողներհայր՝ Homer Lee Carson?[6], մայր՝ Ruth Hook?[6]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjohnnycarson.com
Ստորագրություն
Изображение автографа
 Johnny Carson Վիքիպահեստում

Ջոնի Քարսոն (անգլ.՝ John William «Johnny» Carson, հոկտեմբերի 23, 1925(1925-10-23)[1][2][3][…], Corning, Այովա, ԱՄՆ[4] - հունվարի 23, 2005(2005-01-23)[1][3][5][…], Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, հեռուստահաղորդավար և ռեժիսոր։ Առավել հայտնիություն է ստացել որպես NBC հեռուստաալիքի «The Tonight Show» հեռուստահաղորդման բազմամյա հաղորդավար։ Նա 5 անգամ վարել է «Օսկար» մրցանակաբաշխությունը[8]։ 1987 թվականին Քարսոնը ներառվել է Հեռուստատեսության փառքի սրահում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնի Քարսոնը և Ֆիլ Դոնահյուն
Ջոնի Քարսոնը և որդիները

Ջոնի Ուիլիամ Քարսոնը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 23-ին Այովա նահանգի Քորնինգ քաղաքում՝ էներգետիկայի ընկերության մենեջեր Հոմեր Լոյդ Քարսոնի (1899-1983) և իռլանդական ծագմամբ Ռուֆի Էլիզաբեթ Քարսոնի (1901-1985) ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Այովայի հարավ-արևմուտքում քաղաքից քաղաք տեղափոխվելով, մինչև ութ տարեկան հասակում վերջնականապես բնակություն է հաստատել Նորֆոլկում։

Այնտեղ Քարսոնը սկսել է զարգացնել իր տաղանդը՝ իրեն և իր մտերիմներին զվարճացնելու համար։

12 տարեկանում փոքրիկ Ջոնին ընկերոջ տանը մոգության մասին մի գիրք է գտել և իսկույն փոստով պատվիրել է աճպարարի հավաքածու, ինչից հետո սկսել է մշակել իր քարտային հնարքները՝ դրանք ցույց տալով իր ընտանիքին։ Ավելի ուշ սկսել է գումար վաստակել՝ ելույթ ունենալով տարբեր տոնավաճառներում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ավտոստոպով հասել Է Հոլիվուդ, որտեղ ձերբակալվել և տուգանվել է 50 դոլար՝ ոստիկանության աշխատակցին վիրավորելու համար։

Ծառայություն բանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հունիսի 8-ին Ջոնին միացել է ԱՄՆ ռազմածովային նավատորմին և V-12 ռազմածովային ուժերի սպաների նախապատրաստման ծրագիր է անցել Կոլումբիայի համալսարանում ու «Millsaps» քոլեջում։ Պատերազմի վերջում նա տեղափոխվել է Խաղաղ օվկիանոսում գտնվող USS Փենսիլվանիա գծանավ, որտեղ բռնցքամարտի սիրահարների շրջանում 10 խաղ է անցկացրել՝ հաղթելով բոլորը։

Ավելի ուշ նրա նավն ուղարկվել է մարտական գործողությունների գոտի, սակայն Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներով պատերազմը ավարտվել է։ Պատերազմից հետո նա երկար ժամանակ զբաղեցրել է կապի սպայի պաշտոնը, որը պատասխանատու էր տվյալների վերծանման համար։

Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իր ռազմական կարիերայի գլխավոր իրադարձությունը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջեյմս Ֆորեստոլի առաջ մոգական հնարքի կատարումն է եղել։ Ֆորեստոլի հետ զրույցում նախարարը հարցրել է երիտասարդ սպային, արդյոք նա մտադիր է մնալ նավատորմում պատերազմից հետո։ Քարսոնը բացասական պատասխան է տվել և հայտնել, որ ուզում է կախարդ դառնալ։ Ֆորեստոլը խնդրել է նրան ելույթ ունենալ, և Քարսոնը ցույց է տվել իր քարտային հնարքները։

Բանակում ծառայելուց հետո ժամանակը չկորցնելու համար նա օգտվել Է ռազմածովային ուժերի կրթական հնարավորություններից և ընդունվել է Նեբրասկա Լինքոլնի համալսարան, որտեղ միացել է «Phi Gamma Delta» եղբայրությանը՝ շարունակելով մոգական հնարքներ ցուցադրել։ Այնտեղ նա սկսել է խորապես ուսումասիրել լրագրություն՝ հումորային գրող դառնալու լուրջ մտադրությամբ։ Նրա ավարտական աշխատանքը վերնագրվել է «Ինչպես գրել զավեշտական կատակներ»։ Այն բանաքաղություն էր՝ ներկայացված Ջոնիի հետ ռադիոշոուներում ձայնագրված կատակներից, որտեղ նա բացատրում էր կադրից դուրս ձայնի զավեշտական տեխնիկան։ 1949 թվականին նա ստացել է ռադիոյի և խոսքարվեստի բակալավրի աստիճան (ֆիզիկայի լրացուցիչ մասնագիտացմամբ)։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հաղորդումը թողարկվել է 1962-1992 թվականներին[9]։ «Այն ուժեղ էր ոչ միայն հաղորդավարներով, այլև հեռուստադիտողի համար անտեսանելի խմբագիրների աշխատանքով»[10]։

Ծրագրի ռեժիսորներն էին Դիկ Քարսոնը, Ֆրեդերիկ Դե Կորդովան, Ջերի Լյուիսը։

Ծրագրի սցենարիստներն էին Ջեյ Լենոնը, Ջիմ Մալհոլանդը, Նիկ Արնոլդը, Ջո Բիգելոուն և Դիկ Քարսոնը։

Հաղորդմանը մասնակցել են Ջորջ Սիգալը, Ռիչարդ Դին Անդերսոնը, Ջիմ Աբրահամսը, Ջերի Ցուկերը, Դեյվիդ Ցուկերը, Ալան Քինգը, Դելա Ռիզը, Բեթի Ուայթը, Բիլ Քոսբին, Բոբ Նյուհարթը, Բեն Վերին, Ռոբերտ Բլեյքը,, Վալերի Հարպերը, Օլիվիա Նյուտոն Ջոնը, Ֆրեդի Պրինցը, Բոբ Հոուփը, Ջեյ Լենոն, Ջոան Ռիվերսը, Դոնալդ Ջեյ Ռիքլսը, Դեյվիդ Լեթերմանը, Ստիվ Մարտինը, Էդ ՄակՄահոնը, Հելեն Ռեդդին, Ջուլի Լոնդոնը, ՄակԼին Սթիվենսոնը, Մայքլ Ջեյ Ֆոքսը, Ֆլիպ Ուիլսոնը, Լոլա Ֆալանան, Ֆրանս Նույեն։

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան՝ Քարսոնը նկարահանվել է «Ջիմի Քարթեր։ Մարդը մեծ հարթավայրերից» և «Առաջին հիսուն տարիներ՝ փակ հայացք» ֆիլմերում[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարսոնը ամբողջ կյանքի ընթացքում ամուսնացած է եղել չորս անգամ։ 1949-1963 թվականներին նրա կինը եղել է Ջոան Մորիլը, 1963-1972 թվականներին՝ Ջոաննա Քոուփլենդը, 1972-1985 թվականներին՝ Ջոան Հոլենդը։ Նրա վերջին կինը՝ Ալեքսանդրա Մեսը, նրա կողքին է եղել 1987 թվականից մինչև նրա մահը։ Ջոան Մորիլի հետ ամուսնությունից ունեցել է երեք որդի՝ Քրիստոֆերը, Քորին և Ռիչարդը։

Ջոնի Քարսոնը մահացել է 2005 թվականի հունվարի 23-ին 80 տարեկանում Մալիբուի իր սեփական տանը։ Դիակիզված է։

Հայտնի է հետաքրքրական մի դրվագ, երբ Քարսոնին խնդրել են իր համար տապանագիր ընտրել, առանց երկար մտածելու Ջոնին կրկնել է այն արտահայտությունը, որը հազարավոր անգամներ ասել է իր շոուի գովազդային մասերից առաջ՝ «մի հեռացեք, ես շուտով կվերադառնամ»։

  • Որպես հեռուստահաղորդավար վեց անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
  8. Биография Джонни Карсона
  9. «Сериал: «Вечернее шоу Джонни Карсона» / The Tonight Show Starring Johnny Carson (1962—1992)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  10. Late night Ургант
  11. «Джонни Карсон (Johnny Carson) // Синематека». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնի Քարսոն» հոդվածին։