Վեներա-6
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1969-002A[1] |
NSSDCA ID | 1969-002A |
SCN | 03648 |
Ուղեծրի տեսակ | heliocentric orbit? |
Պտույտի ժամկետ | 285 օր |
Գործարկման ամսաթիվ | 1969 հունվարի 10, 05:51:52 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 1130 կգ[1][2] |
Վեներա 6 (ռուս.՝ Венера 6), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանը բաղկացած էր իջեցվող սարքից, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մտնելու և պարաշյուտով մակերևույթ իջնելու համար, և կրող կայանից, որը իջեցվող սարքի արձակումից հետո պետք է ծառայեր որպես կապ իջեցվող սարքի հետ։ Կայանի կառուցվածքը նման էր Վեներա-4-ին, տարբերությունը միայն իջեցվող սարքի ավելի ամուր էր կառուցվածքն էր։
Վեներայի մթնոլորտին մոտենալու պահին կայանը արձակել է 405 կգ կշռող իջեցվող սարքի պարկուճը, որը պարունակում էր գիտական գործիքներ։ 1969 թվականի մայիսի 17-ին 51 րոպեի ընթացքում, մինչ պարկուճը կախված էր արգելակման պարաշյուտից, կայանը փոխանցեց Վեներայի մթնոլորտի տվյալները։ Իջեցվող սարքը վայրէջք կատարեց Վեներայի կոորդինատների համակարգով 5° հս․ լ․ 23° աե․ ե․ վայրում։ Կայանի վրա գտնվում էին Խորհրդային Միության պետական զինանշանով մեդալիոն և Լենինի հարթաքանդակ։
Հաշվի առնելով Վեներա-4-ի արդյունքները՝ Վեներա-5-ի և Վեներա-6-ի իջեցվող սարքերում տեղադրվել էին հավելյալ գիտական սարքավորումներ, նոր քիմիական վերլուծություններ կատարելու համար։ Այս սարքավորումներով հնարավոր է եղել ճշգրտել մթնոլորտի կազմությունը։ Իմանալով, որ մթնոլորտը չափազանց խիտ է, պարաշյուտները նույնպես փոքրացվել են, որպեսզի պարկուճը հասցնի վայրէջք կատարել՝ մինչև լիցքի սպառվելը։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեներա-6-ը արձակվել է Երկրի կայանման ուղեծիր 1969 թվականի հունվարի 10-ին։ 1969 թվականի մարտի 16-ին իրականացված ուղղող մանևրից հետո կայանի հետագիծը ուղղվեց դեպի Վեներա, և 1969 թվականի մայիսի 17-ին Վեներայից 25,000 կմ հեռավորության վրա կայանից արձակվեց իջեցվող սարքի պարկուճը։ Այն մտավ մոլորակի գիշերային կողմի մթնոլորտ 06:05-ին։ Արգելակող պարաշյուտը արձակվելուն պես սարքը սկսեց փոխանցել տվյալներ[1]։ Փոխանցումները կատարվեցին յուրաքանչյուր 45 վայրկյանը մեկ 51 րոպեի ընթացքում[3], և դադարեցրեց աշխատանքը մոտ 10-ից 12 կիլոմետր բարձրության վրա ջերմաստիճանի և ճնշման ազդեցության պատճառով։
Ֆոտոմետրը չաշխատեց, սակայն մթնոլորտի նմուշները ուսումնասիրվեցին 2 բար և 10 բար ճնշման պայմաններում[1]։
Ընդհանուր առմամբ, վայրէջքի ընթացքում կատարվել է ավելի քան 70 ճնշման չափում և ավելի քան 50 ջերմաստիճանի չափում։ Վեներա-5 և Վեներա-6 կայանների չափումները համեմատելիս բարձրության տարբերություններ են հայտնաբերվել ճնշման և ջերմաստիճանի նույն արժեքներում։ Այս արդյունքը բացատրվում է վայրէջքի կետերում մոլորակի մակերեսի ռելիեֆի բարձրության տարբերությամբ (մոտ 13 կմ), որոնց միջև հեռավորությունը մի քանի հարյուր կիլոմետր էր։ Մթնոլորտի բաղադրության վերլուծությունը ցույց է տվել, որ այն բաղկացած է 97% ածխաթթու գազից, 2% ազոտից, ոչ ավելի, քան 0,1% թթվածնից և փոքր քանակությամբ ջրային գոլորշուց։
Վեներա-6 կայանի թռիչքային ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Venera 6». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ «From the Archives (May 17, 1969): Soviet spacecraft lands on Venus». The Hindu (Indian English). 2019 թ․ մայիսի 17. ISSN 0971-751X. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
|