Jump to content

Ֆելիպե Պեդրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիպե Պեդրել
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունPedrell
Ի ծնե անունՖելիպե Պեդրել
Նաև հայտնի է որպեսPedrell
Ծնվել է1841(1841)
Իսպանիա
ԵրկիրԻսպանիա
Մահացել է1922(1922)
Բարսելոնա, Իսպանիա[1]
ԺանրերԴասական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, Երաժշտագետ
 Felip Pedrell Վիքիպահեստում

Ֆելիպե Պեդրել (իսպ.՝ Felipe Pedrell Sabaté, կատ.՝  Felip Pedrell i Sabaté, փետրվարի 19, 1841(1841-02-19)[2][4][3], Տորտոսա, Terres de l'Ebre, Province of Tarragona, Կատալոնիա, Իսպանիա[1][3] - օգոստոսի 19, 1922(1922-08-19)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի կոմպոզիտոր, երաժշտագետ։ Գեղեցիկ արվեստների իսպանական թագավորական ակադեմիայի անդամ (1895-1904)։

Երգել է եկեղեցական կապելլայում, որտեղ և ստացել է երաժշտական սկզբնական կրթությունը։ 1873 թվականից աշխատել է Բարսելոնում։ 1895-1903 թվականներին դասախոսել է Մադրիդի կոնսերվատորիայում (աշակերտներից են՝ Ի․ Ալբենիսը, Է․ Գրանադոսը, Մ․ դե Ֆալյան)։ Հրատարակել է երաժշտական ամսագրեր, իսպանական դասական և ժողովրդական երաժշտության նմուշներ։ Իսպանական ժամանակակից երաժշտագիտությունը սկզբնավորվել է երաժշտական բանահյուսության («Իսպանական ժողովրդական երգեր», հ․ 1-4, 1918-1919 թվականներ, 2 հրտ․, հ․ 1-2, 1936 թվական), ինչպես և արդի իսպանական երաժշտության մասին Ֆելիպե Պեդրելի աշխատություններով։ Իսպանական երաժշտության վերածննդի («Ռենասիմիենտո») առաջատար գործիչ Ֆելիպե Պեդրելը գլխավորել է իսպանական նոր կոմպոզիտորական դպրոցը, վճռորոշ ազդել նրա ձևավորման վրա։ Գրել է օպերաներ, ծրագրային սիմֆոնիկ երկեր, կանտատներ ու խմբերգեր, եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ և երգեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 224
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Պեդրել» հոդվածին։