Jump to content

Baidu

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Baidu
Տեսակբիզնես ձեռնարկություն, ինտերնետ-որոնողական համակարգ, ձեռնարկություն, հանրային ընկերություն և առցանց համայնք
Հիմնադրված էհունվար 2000
ՀիմնադիրՌոբին Լի (գործարար)
ՎայրՊեկին, Չինաստան[1]
Երկիր Չինաստան
ՏնօրենՌոբին Լի (գործարար)
Արդյունաբերությունհամացանց
Հասույթ135 մլրդ ¥ (2023)[2]
Աշխատողների թիվ5500 մարդ
Դուստր ընկերություններiQIYI?
Կայքbaidu.com(չին.)
Մասնակից էԼինուքս հիմնադրամ, Համացանցի կոնսորցիում, Open Invention Network? և ITU Telecommunication Standardization Sector?[3]
ԲորսաSEHK: 9888 և
 Baidu Վիքիպահեստում

Baidu (Չին՝․ 百度|Bǎidù, NASDAQ: BIDU), չինական ընկերություն, որը տրամադրում է վեբ-ծառայություններ, որոնցից հիմնականը հանդիսանում է նույնանուն որոնողական համակարգը՝ առաջատար չինական որոնողական համակարգերի շրջանակներում։ Որոնման համակարգերի գլոբալ շուկայում զբաղեցնում է 1․5%-ը[4]։

Բայդուի ինդեքսում պարունակում է ավելի քան 740 միլիոն վեբ էջեր, 80 միլիոն պատկերներ և 10 միլիոն մեդիա ֆայլեր[5]։

Բայդուն նաև ունի օնլայն-հանրագիտարան՝ Բայդու Հանրագիտարանը, որն առաջ է անցել չինարեն վիքիպեդիայից։

2013 թվականին գերմանացի արտադրողների հետ համատեղ թողարկվել է Baidu Antivirus 2013 Beta-ն։ Հակավիրուսային ծրագիրը ներառում է Baidu Antivirus և ամպային շարժիչ Baidu Cloud Security-ը, Avira Antivirus-ի հետ համատեղ, որպես համալիր պաշտպանություն բոլոր տեսակի առցանց սպառնալիքներից։ Baidu Antivirus 2013-ն ունի հակավիրուսային ծրագրի կարգավիճակ։

Ընկերության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2000 թվականին՝ Ռոբին Լիի և Էրիկ Սյուի կողմից, ովքեր ստացել են բարձրագույն կրթություն ԱՄՆ-ում։ Ընկերության անվանումը վերցրել են դինաստիական ժամանակների Սուն դինաստիայից, որը բառացիորեն նշանակում է «հարյուր»։ Մեկ տարի անց վենչուրային ընկերությունների կողմից ստացել է 10 միլիոն դոլար ներդրում։ 2004 թվականին Բայդուն Չինաստանի որոնողական համակարգերում զբաղեցրել է առաջատար դիրք։

2005 թվականին ընկերությունը NASDAQ բորսայում իրականացրել է IPO, ակցիաների գների բարձրացմամբ Բայդուն ռեկորդ է սահմանել, դրանք բարձրացել են ավելի քան չորս անգամ։ 2007 թվականի դեկտեմբերին Բայդուն դարձել է առաջին չինական ընկերությունը, որի բաժնետոմսերը ներառվել են NASDAQ-100 ինդեքսում[6]։

2010 թվականի հունարի 12-ի հարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 12-ի առավոտյան կայքը հարձակման է ենթարկվել «Իրանական կիբերբանակի»-ի (Iranian Cyber Army) կողմից։ Հաքերները փոխել են կայքի DNS գրառումները և հոսքը փոխել են դեպի այլ կայք[7]։

2006 թվականի ապրիլի 20-ին չինական որոնման համակարգում առաջատարը հայտարարել է նոր գործնական նախագծի մասին «Բայդուպեդիա» (百度百科)։ Երեք շաբաթում նրանք անցել են չինական Վիքիպեդիային հոդվածների քանակով։ Ունենալով 3 500 000 հոդված։ Բայդուպեդիայում արված խմբագրումները վերջացնելուց հետո անմիջապես չեն դառնում տեսանելի, դրանք նախ տեսնում են մոդերատորները և հետևաբար արտահայտում իրենց կարծիքը։ Օրինակ Բայդուպեդիայում չկա Թայվանի անկախության մասին հոդվածը, սակայն կա Վիքիպեդիա հոդվածը[8], որտեղ վիքիպեդիան նկարագրվում է չեզոք դրական տեսանկյունից։ Այնտեղ երկար ժամանակ խոսվել է ՉԺՀ-ում շրջափակումների մասին, և նույնիսկ տրվել են արտաքին հղումներ, որոնք տանում էին դեպի Վիքիպեդիա։ Որոշ ժամանակ հղումները հեռացվել են, և տեղադրվել են միայն պաշտոնական հղումներ դեպի http://zh.wikipedia.org/ (չին.)։ Ինտերֆոյսը չինական օգտատերի համար ստեղծվել է բավականին հարմարավետ։

Բիզնեսի զարգացման հեռանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Բայդուի նախագահ Չժան Յացին հայտարարել է, որ իր պլանների մեջ է մտնում ինքնակառավարվող մեքենաների զանգվածային արտադրություն սկսելը։ Ընկերության ղեկավարի գնահատմամբ, դրա համար անհրաժեշտ կլինի մոտ հինգ տարի[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global LEI index
  2. https://mp.weixin.qq.com/s/tl74wEZbthzW-si0gcyeVg
  3. https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
  4. «Search engine market share Worldwide | StatCounter Global Stats» (անգլերեն). StatCounter Global Stats. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «MSN Money - BIDU». MSN Money. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին.
  6. Энди Гринберг Бросить вызов Google Forbes.ru
  7. Baidu.com лежит (Update: Baidu хакнули иранские хакеры) / Китайский интернет / Магазета
  8. Статья о Википедии в Байдупедии(չին.)
  9. Baidu начнет серийное производство самоуправляемых авто за пять лет

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.baidu.com/ (որոնման համակարգ)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baidu» հոդվածին։