Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Duolingo
|
---|
|
|
en.duolingo.com(անգլ.), ar.duolingo.com(արաբ.), bn.duolingo.com(բենգ.), cs.duolingo.com(չեխ.), de.duolingo.com(գերմ.), el.duolingo.com, es.duolingo.com(իսպ.), fr.duolingo.com(ֆր.), hi.duolingo.com(հինդի), hu.duolingo.com(հունգարերեն), id.duolingo.com(ինդ.), it.duolingo.com(իտալ.), ja.duolingo.com(ճապոներեն), ko.duolingo.com(կոր.), nl-nl.duolingo.com(նիդեր.), pl.duolingo.com(լեհ.), pt.duolingo.com(պորտ.), ro.duolingo.com(ռում.), ru.duolingo.com(ռուս.), te.duolingo.com, th.duolingo.com(թաի.), tl.duolingo.com, tr.duolingo.com(թուրքերեն), uk.duolingo.com(ուկր.), vi.duolingo.com(վիետ.) և zh-cn.duolingo.com(չին.) |
---|
Տեսակ | ուսուցում խաղի միջոցով, կայք, բջջային հավելված, կրթական տեխնոլոգիաներ, քրաուդսորսինք որպես մարդ-մեքենա թարգմանություն, էսպերանտո սովորելու գործիք և computer-assisted language learning? |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Շտաբ կայան | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
---|
Հեղինակ | Luis von Ahn?[2] և Severin Hacker? |
---|
Duolingo Վիքիպահեստում |
Դուոլինգոն (անգլ.՝ Duolingo), անվճար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին սովորել մի շարք օտար լեզուներ։ Գործում է մի քանի պլատֆորմների վրա. Android OS, IOS, ինչպես նաև համակարգչի վրա։ Ծրագիրը անվճար է, հնարավորություն է տալիս հանձնել արտոնագրված թեստեր (այս ֆունկցիան արդեն վճարովի է)։ Դուոլինգոյի մոտեցման արդյունավետությունը, որը հիմնված է վիճակագրության վերլուծության վրա, ստուգվել է ընկերության պատվերով երրորդ կողմի ուսումնասիրությամբ։ Նյու Յորքի քաղաքային համալսարանի եւ Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսորների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Դուոլինգոյի 34 ժամն այնքան կարդալու եւ գրելու հմտություններ են տալիս, Որքան տալիս է նախնական կիսամյակային դասընթաց ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատությունում, որը մոտ 130 ժամ է զբաղեցնում։ Ուսումնասիրությունը չի չափել խոսակցական հմտությունները։ Ուսումնասիրության ընթացքում Դուոլինգոյի լեզվով սովորող 196 հոգուց 108-ը դասերը թողել են երկու ժամից պակաս։ Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ Rosetta Stone-ի օգտատերերին անհրաժեշտ է 55-ից մինչեւ 60 ժամ պարապմունք, որպեսզի սովորեն գիտելիքների նույն ծավալը։ Համեմատություններ այլ ազատ կամ էժան դասընթացների հետ, ինչպիսիք են BBC-ն և Before You Know It, չեն անցկացվել։
Դուոլինգոյի թիմը զբաղվում է նաև հարակից արտադրանքների մշակմամբ՝ Դուոլինգոյի թեստային կենտրոն և Դուոլինգո դպրոցների համար։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|