Հաճախ տրվող հարցեր
Play Pass-ի բաժանորդագրության շնորհիվ ձեզ հասանելի կլինեն հազարից ավելի խաղեր ու հավելվածներ առանց գովազդի և վճարովի բովանդակության։ Ընդ որում՝ տեսականին ամեն ամիս համալրվում է նորույթներով։
Play Խանութում անցեք Play Pass ներդիր կամ որոնեք խաղեր և հավելվածներ, որոնք ունեն Play Pass նշանակը։
Play Pass-ի կատալոգում ներառված բոլոր խաղերում և հավելվածներում կհեռացվի գովազդը, և հավելվածներից գնումները կապակողպվեն
Որոշ խաղեր և հավելվածներ վաճառում են թվային ապրանքներ և ծառայություններ (օրինակ՝ խաղային արժույթ կամ հատուկ հանդերձանք), որոնք ընդլայնում են ձեր հնարավորությունները։ Play Pass-ի շնորհիվ հավելվածներից բոլոր գնումները կդառնան ձեզ համար անվճար։
Ընտանեկան դարանի միջոցով ընտանեկան խմբի կառավարիչները կարող են անվճար հասանելի դարձնել Play Pass-ն ընտանիքի մինչև 5 անդամի։ Ընտանիքի անդամները պետք է Play Pass-ն ակտիվացնեն իրենց հաշվում։ Իմանալ ավելին