Գիտական գրադարան

Լիլիթ Վարդանյան

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք, 341 սենյակ
  • (+374) 12 52-39-57, ներքին 2-63, 2-48, 2-45
  • [email protected]

Պատմություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանը հանրապետության ագրարային ոլորտի միակ գրադարանն է: 1931թ. ստեղծվեց Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գրադարանը՝ երկու պահարան գրքերով և 122 ընթերցողներով: 1994թ. այն միավորվեց 1929թ. հիմնադրված Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գիտական գրադարանի հետ, ինչի արդյունքում ձևավորվեց ՀԳԱ գիտական գրադարանը, հետագայում՝ ՀԱԱՀ գիտական գրադարան:
Այսօր ՀԱԱՀ գրադարանն իր ընթերցողներին է տրամադրում 140000 անուն և ավելի քան 550000 միավոր մասնագիտական, հասարակական–քաղաքական, գեղարվեստական, տեղեկատվական գրականություն և պարբերականներ, տպագիր, այժմ նաև էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ՝ նպաստելով համալսարանի ուսումնական և գիտական գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Գրադարանում խնամքով պահպանվում է բավականին մեծ քանակությամբ արժեքավոր հնատիպ հազվագյուտ գրականություն:
Վերջին տարիներին Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վ. Մելքոնյանի նախաձեռնությամբ և գրադարանի համալրման ու մշակման բաժնի նախկին վարիչ (2024 թվականի հուլիսից՝ գրադարանի վարիչ) Լիլիթ Վարդանյանի համատեղ ջանքերով ներդրվեց KOHA գրադարանային ծրագիրը: Արդյունքում հնարավոր դարձավ ստեղծել էլեկտրոնային գրացուցակը և ընթերցողների սպասարկումն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ սկսվեցին ժամանակակից մասնագիտական գրականությամբ համալրվող ֆոնդի թվայնացման աշխատանքները:
Բուհի աշխատակիցների գիտական աշխատանքների միջազգայնացման նպատակով իրականացվում են վերջիններիս գիտական հոդվածների վերլուծական նկարագրություն KOHA ծրագրում և դրանց էլեկտրոնային տարբերակների տեղադրում:
Համալսարանի ղեկավարության աջակցության և գրադարանի աշխատակիցների նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր ՀԱԱՀ գրադարանը ներկայանում է որպես հանրապետության լավագույն ժամանակակից գրադարաններից մեկը: Աշխատանքներն իրականացվում են երկու՝ սպասարկման, համալրման և մշակման բաժիններում: Գրադարանում գործում են չորս ընթերցասրահներ, որոնցից երկուսը՝ էլեկտրոնային, երեք գրապահոցներ, մամուլի սրահ: Էլեկտրոնային ընթերցասրահները հնարավորություն են տալիս ընթերցողներին օգտվել համացանցում առկա էլեկտրոնային գրքերից, գիտական և կրթական տեղեկատվական աղբյուրներից, էլեկտրոնային տվյալների բազաներից: