Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվինոս , Էվեն[1] (հուն․՝ Εύηνος, հին հունարեն՝ Εὔηνος), գետ Հունաստանում։ Երկարությունը 80 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1070 կմ²։
Ակունքը գտնվում է Վարդուսիա լեռան լանջին։ Գետը հոսում է Վարդուսիայի և Պանետոլիկոնի միջև, անցնում է Էտոլիայի հարավարևմտյան ուղղությամբ, հոսում է Տրիխոնիս լճի և Նավպակտիոս լեռների հին հունարեն՝ Όρη Ναυπακτίας միջև և Մեսոլոնգիոնից 10կմ հարավ-արևելք թափվում է Պատրաիկոսի ծովածոց։ Գետը ոլոր-մոլոր հունի պատճառով կոչվում է նաև «օձ»՝ Ֆիդարիս (Φίδαρης) հուն․՝ φίδι։
Հնում կոչվել է Լիկպաս (հուն․՝ Λυκόρμας)[2]։ Ըստ ավանդության՝ գետը կոչվել է Էվինոս, քանի որ նրանում է խեղդվել Էվեն թագավորը, որը հետապնդում էր իր աղջկան՝ Մարպեսին առևանգած Իդիասին[3]։
Այս գետի աստվածը Էվենն է՝ Օվկիանոսի և Թետիսի որդին[4]։
Գետի վրա գտնվում է նույնանուն ջրամբարը (Λίμνη Εύηνου)։ Կառուցվել են Էվինոսի ու Մորնոսի ջրամբարները իրար միացնող պատնեշը և թունելը հուն․՝ Λίμνη Μόρνου։
1992 թվականին սկսվել է հողե պատնեշի կառուցումը, որը ավարտվել է 2001 թվականին։
2002 թվականի հոկտեմբերին ջրամբարը լցվել է։ Ջրամբարի ծավալը 14 խմ² է[5]։