Jump to content

Անկիլոստոմիդոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկիլոստոմիդոզներ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառA. duodenale? և N. americanus
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի և կոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ, Հիպոքրոմային անեմիա և հոգնածություն
Բժշկական մասնագիտությունtropical medicine?, վարակաբանություն և պարատիզոլոգիա
ՀՄԴ-9126.9 և 126.0
ՀՄԴ-10B76.0
 Ancylostoma Վիքիպահեստում

Անկիլոստոմիդոզներ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություններ, որոնց հարուցիչները կլոր որդերի դասի անկիլոստոմիդներն են։ Մարդու աղիքներում ապրում է այդ մակաբույծների 2 տեսակ՝ անկիլոստոմա և նեկատոր։ Անկիլոստոմիդոզները տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում։ Բարեխառն կլիմայի գոտում հանդիպում են ստորգետնյա բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում աշխատողների (հանքափորներ, հորատողներ և այլն) մոտ։ Վարակի տարածման հիմնական աղբյուրը մակաբույծների ձվերով աղտոտված հողն է։

Անկիլոստոմիդոզներով հաճախ վարակվում է գյուղական բնակչությունը՝ չվարակազերծված արտաթորանքներով պարարտացրած դաշտերում, բանջարանոցներում, այգիներում աշխատելիս (հատկապես՝ ոտաբոբիկ)։

Մակաբույծի կյանքի ցիկլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկիլոստոմիդի ձվերը
Թրթուրը

Հասուն անկիլոստոմիդները մակաբուծում են բարակ (հիմնականում՝ 12-մատնյա) և հաստ աղիքներում։ Հիվանդի կղանքի հետ ձվերն ընկնում են շրջակա միջավայր, որտեղ բարենպաստ պայմանների դեպքում 24 ժամ հետո ձևավորվում են թրթուրներ։ Ապրելով հողում դրանք մարդու օրգանիզմ են թափանցում սովորաբար մաշկի, երբեմն՝ վարակված բանջարեղենի, մրգի կամ ջրի միջոցով, և 8-10 շաբաթից թրթուրները վերածվում են հասուն մակաբույծների։

Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 2-3 ամիս անց։ Առաջանում են ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, սակավարյունություն, երբեմն՝ ծանր ընթացքով, լինում են կտրուկ թուլություն, գլխապտույտ, գլխացավ, անաշխատունակություն, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունների նվազում։

Ախտորոշումը, հիվանդի կղանքում մակաբույծ որդերի ձվերի հայտնաբերում։

Բուժումը կատարվում է հիվանդանոցում։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոստոմիդոզներով վարակված մարդկանց (որոնք վարակի միակ աղբյուրն են) հայտնաբերում և բուժում, հողի սնուցման համար նախատեսված աղբի վարակազերծում կոմպոստացման եղանակով։ Հողի առանձին մասերում՝ (հանքահորերում, զուգարանների շուրջը) 10 օրը մեկ լցվում է կերակրի աղ (1 մ²-ին՝ 1 կգ)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկիլոստոմիդոզներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։