Անսան
Անսան | ||
կորեերեն՝ 안산시,安山市 | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
---|---|---|
Համայնք | Գյոնգի | |
Ներքին բաժանում | Danwon-gu? և Sangnok-gu? | |
Ղեկավար | Պակ Չուվոն | |
Հիմնադրված է | 1986 թ. | |
Մակերես | 149,39 կմ² | |
ԲԾՄ | 139±1 մետր | |
Բնակչություն | ▼633 417 մարդ (սեպտեմբեր 2023)[1] | |
Պաշտոնական կայք | ansan.go.kr/www/main/main.do(կոր.)(անգլ.)(չին.)(ռուս.)(վիետ.) | |
| ||
Անսան (կորեերեն՝ 안산시,安山市,Ansan-si), հարավկորեական քաղաք, Գյոնգիի նահանգում։ Գտնվում է Սեուլից հարավ։ Սեուլի հետ հաղորդակցվում է Սեուլի մետրոյի չորրորդ գծի միջոցով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմություն
Ի սկզբանե Անսանը կոչվում էր Չանհանգու, սակայն վան պետության Սիլլա Չինդուկը այն վերանվանել է Չանգու։ Ժամանակակից անվանումը քաղաքը ստացել է 10-րդ դարում։
Անսանը ռազմական կարևոր դեր է խաղացել Դեղին ծովի կորեական ամրակետում։ Այստեղ էր գտնվում մի հզոր ամրոց, որը նախատեսված էր Կորեայի ծովափնյա շրջաները թշնամիներից թաշտպանելու համար։ Կոջոնի 32 տարվա կառավարումից հետո (Չոսոն դինաստիա) Անսանը ընդգրկվել է Սիհըն գավառի կազմի մեջ[3]։
1976 թվականին Անսանի տեղում հիմնադրվել է Պանվոլ արդյունաբերական շրջանը, որը 1986 թվականին վերածվել էր Անսան քաղաքի[4]։
Նախկին անվանումներ
- Չանհանգու՝ Կոգուրյո թագավորության ժամանակ
- Չանկու՝ 757 թվականից
- Անսան՝ 940 թվականից
- Սիհն՝ 1914 թվականից
- Անսան՝ 1986 թվականի հունվարի 1-ից
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսանը գտնվում է Դեղին ծովի ափին։ Դեղին ծովի մի քանի ոչ մեծ կղզիներ գտնվում են քաղաքի իրավասության տակ։ Ամենամեծը և ամենահայտնին Տեբուդոն է։ Քաղաքի հրապարակը 144 կմ² է։ Հյուսիսում Անսանը սահմանակից է Կունպհո քաղաքին, իսկ հարավից Հվասոն և Ըիվան քաղաքների հետ, արևելքից՝ Սիհըն քաղաքի հետ։ Արևմուտքում ողողվում է Դեղին ծովով։
Զբոսաշրջիկություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական տեսարժան վայրերն են.
- Պյոլմակսոն ամրոց՝ այժմ գրեթե քանդված վիճակում է։ Վերակառուցված պատի երկարությունը կազմում է 225 մետր։
- Բուսաբանական այգի, որը ընդգրկում է 220 տեսակի բույսեր։
- Տեբուդո կղզի՝ ծովային առողջարան, հայտնի է յուրահատուկ ծովային խոհանաոցով։
- Սսանգեսի բուդդայական տաճար, առաջին անգամ հիշատակվել է 1689 թվականի հուշագրություններում։
- Պյոլմանոսի ամենամյա մշակութային փառատոն, անցկացվում է ամեն տար, սեպտեմբեր-հոգտեմբեր ամիսներին։
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսանում կան մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ.
- Անսանի քոլեջ։
- Անսանի տեխնոլոգիական քոլեջ։
- Սեուլի արվեստի ինստիտուտ։
- Հանյան համալսարանի մասնաճյուղ։
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես երկրի մնացյալ քաղաքները, Անսանը ունի մի շարք խորհրդանիշներ
- Ծաղիկ՝ վարդ, խորհրդանշում է իմաստություն և բարեգթություն[5]
- Ծառ՝ գինգկո, խորհրդանշում է քաղաքացիների բարգավաճումն ու համախմբվածությունը։
- Թռչուն՝ աղավնի, խորհրդանշում է գեղեցկություն և քաղաքի մաքրությունը[6]։
- Մասքոթ՝ Techmy, խորհրդանշում է բարձրագույն տեխնոլոգիաներ, որը հանդիսանում է քաղաքի զարգացման գլխավոր ճյուղը[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.iansan.net/stat/content.do?cmsid=8489
- ↑ «Исторя Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «География Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Административное деление Ансана» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «К. Пуликовский посетит Южную Корею». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Символы Ансана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Технопарк Кёнгидо» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-08 Wayback Machine(անգլ.)
- Քաղաքի նկարագրություն Արխիվացված 2015-05-18 Wayback Machine(անգլ.)
- Քաղաքի լուսանկարները(չաշխատող հղում)(կոր.)
- Քաղաքի էջը Galbijim վիքի հանրագիտարանում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անսան» հոդվածին։ |
|