Արևիս
Գյուղ | ||
---|---|---|
Արևիս | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | |
Առաջին հիշատակում | 1411 | |
Այլ անվանումներ | Արավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի | |
Մակերես | 18,30 կմ² | |
ԲԾՄ | 1950 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 54[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արևիսցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Արևիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է բազմաթիվ անուններ։ ՀԽՍՀ 1968 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով վերջնականապես ստացել է Արևիս անունը։ Նախկին անվանումներն են եղել՝ Արավիս, Արավսա[3], Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 121 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն հայտնի է եղել դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից և հայտնի է եղել որպես գրչական կենտրոն։ 1411 թվականին Գրիգոր Գրիչն այստեղ ավետարան է արտագրել։ Ըստ 1781 թվականի հարկացուցակի՝ Արևիս բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 1500 դահեկան պտղի հարկ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 3-4 կմ հարավ գտնվում են Թանահատի վանքի ավերակները, իսկ 4-5 կմ հյուսիս-արևմուտք՝ ավերակ գյուղատեղի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արևիսի մշտական բնակչությունը կազմել է 54, առկա բնակչությունը՝ 45 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[4][5], այնուհետ` հայերով։ Ստորև ներկայացված է Արևիս գյուղի բնակչության թվային տվյալներն ըստ տարիների[5].
Տարի | 1831 | 1873 | 1914 | 1922 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 19 | 168 | 300 | 151 | 478 | 551 | 476 | 102[6] | 54[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և հացահատիկի մշակությամբ։
Շրջակայքում կան մոլիբդենի և պղնձի հանքավայրեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 393
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 5, էջ 116
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 38)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևիս» հոդվածին։ |
|
|