Jump to content

Իփոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իփոհ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալայզիա Մալայզիա
ՀամայնքKinta District?
Մակերես150 կմ²
ԲԾՄ22 մետր
Բնակչություն866 772 մարդ (2016)
Ժամային գոտիWPM?
Հեռախոսային կոդ05
Փոստային դասիչ30xxx, 31xxx
Պաշտոնական կայքmbi.gov.my
Իփոհ (Մալայզիա)##
Իփոհ (Մալայզիա)

Իփոհ (մալայերեն՝ Ipoh), քաղաք Մալայզիայում, Մալակկա թերակղզու արևմտյան մասում, Կինթա գետի ափին: Փերաք նահանգի վարչական կենտրոնն է, ինչպես նաև անագի արդյունահանմամբ համբավված Կինթա լեռնահանքային տարածաշրջանի կենտրոնը:

Մալայզիայի խոշոր բնակավայրերից է. 2023 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 857.225[1]: Բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում չինացիները։

Իփոհը երկաթգծով կապված է Թելոք Անսոն նավահանգստին։ Ունի օդանավակայան: Գործում են տեխնոլոգիական համալսարանը (հիմնադրվել է 1965 թվականին), երկրաբանական թանգարանը: Մերձակայքում է գտնվում 19-րդ դարում քարանձավում կառուցված Սամ Փոհ Թոնգ ժայռափոր սրբավայրը։

Քաղաքի մոտ՝ Փերաք գետի վրա կառուցվել է էլեկտրակայան:

Իփոհի խորհրդանիշը բուգենվիլի ծաղիկն է: Քաղաքը կոչվել է այդ վայրերում լայնորեն տարածված pokok ipoh ծառի անունով:

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկաթուղային կայարան – կառուցվել է 1917 թվականին՝ վիկտորյանական ոճի տարրերը համակցելով մավրիտանական և իսլամական ոճերին[2]։
  • Քաղաքապետարան – կառուցվել է նեոկլասիկական ոճով: Գտնվում է երկաթուղային կայարանի դիմաց:
  • Ժամացույցով աշտարակ - կառուցվել է որպես Փերաք նահանգում բրիտանական իշխանությունների առաջին ներկայացուցիչ Ջեյմս Բիրչի հիշատակին նվիրված համալիր։
  • Իփոհը հռչակվել է փողոցային նկարչության ինքնատիպ նմուշների առատությամբ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cytuj |tytuł = Ipoh Population 2023 |data dostępu = 2023-12-17 |opublikowany = worldpopulationreview.com |url = https://worldpopulationreview.com/world-cities/ipoh-population
  2. . ISBN 978-0-7566-2835-2. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |strony= ignored (|pages= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իփոհ» հոդվածին։