Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամբրո (իտալ.՝ Lambro), գետ հյուսիսային Իտալիայում՝ Լոմբարդիայում, Պո գետի ձախ վտակը։ Սկզիբ է առնում Կոմո մարզում, Կոմո լճից ոչ հեռու՝ Մոնտե Սան Պրիմոյից 1685 մետր բարձրության վրա Մադոնա դել Գիզալո բարձունքի մոտ։ Մագրելիո քաղաքից հետո հոսում է Վալասինա հովտով, անցնում Ասսո, Պոնտե Լամբրո, Էրբա կոմունաներով, Լամբրոնե անունով հոսում Պուզիանո լիճ։ Հոսելով Բրանցայով՝ հասնում է Մոնցա, հայտնի զբոսայգին (որտեղ Ումբերտո I-ը սպանել է Գաետանո Բրեշին) բաժանում երկու մասերի, որոնք կրկին միանում են մինչև գետի Միլանի արևելյան հատված հոսելը։ Օրիո Լիտայի մոտ թափվում է Պո գետը։
Երկարությունը 130 կմ է, ավազանը՝ 1 950 կմ2։ Գետի միջին հոսանքներում ջրի հոսքը փոքր է (5.8 մ3/վրկ Միլանի տարածքում), բայց երբեմն հասնում է մինչև 40 մ3/վրկ կամ ավելի, ինչը հանգեցնում է ջրհեղեղների կամ անձրևոտ եղանակների։ Գետաբերանի մոտ ջրի միջին սպառումը կազմում է 24 մ3/վրկ։
Լամբրոն գտնվում է խիտ բնակեցված և ծանր արդյունաբերական գոտում (այդ թվում Միլանի մետրոպոլիայի տարածքի զգալի մասն ավելի քան 3,000,000 բնակչությամբ)։ Մինչև 2002 թվականին Կեղտաջրերի վերամշակման գործարանի շինարարությունը, Միլան քաղաքի ամբողջ կոյուղին, ինչպես նաև արդյունաբերական հոսքաջրերը, անմշակ կերպով հոսել են դեպի գետ։
- Giuseppe Orombelli, Una nuova geologia per la Lombardia, Hoepli (Led), Milano, 2010
- Luciano Ponzoni, Il fiume Lambro: l'utilizzo, l'abbandono, gli interventi di salvaguardia, Consorzio del Parco della Valle del Lambro ed., 2008
- Matteo M. Beretta, In canotto lungo il Lambro, storia dell'antica Brianza, Vivibrianza, 2009