Jump to content

Խոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիհորն ցեղատեսակի ոչխար

Խոյեր (Ovis), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող կենդանիների ցեղ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 160 սմ, քաշը՝ 40 - 200 կգ։

Արուներն ունեն խոշոր, ծանր պտուտակաձև եղջյուրներ, որոնց ծանրության շնորհիվ խոյերը գլուխը պահում են բարձր և քիչ ետ ընկած, հպարտ տեսքով։ Որոշ տեսակներ ունեն այտամորուք։ Ապրում են բաց տարածություններում, հիմնականում բարձր (մինչև 5, 5 հզ. մ բարձրության) լեռնային շրջաններում։ Սնվում են խոտաբույսերով։ Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում, ունենում են 1 - 2 ձագ։ Կյանքի տևողությունը 12 - 15 տարի է։ Օգտագործվում է միսը և մորթին։ Շատ վայրերում խոյերի քանակը խիստ կրճատվել է, և այժմ որսը մասամբ արգելված է։ Ընտանի ոչխարի նախնիներն են։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 71