Կիվիներ
Կիվիներ (լատին․՝ Apteryx) անողնուցավոր թռչունների կարգի ներկայացուցիչ։ Կիվիները տարածված են Նոր Զելանդիայում (Ստյուարտ կղզում)։ Հայտնի է 3 տեսակ։ Թևերը շատ փոքր են և փափուկ փետուրների մեջ չեն երևում (այդ պատճառով նրան անվանում են «ապտերիքս», լատիներենից թարգմանաբար՝ անթև)։ Կիվին զարմանահրաշ թռչուն է. նա մի շարք հատկանիշներով տարբերվում է մյուս փետրավորներից. քթանցքերը տեղադրված են կտուցի ծայրին (մնացած բոլոր թռչուններինը կտուցի հիմքի մոտ են), աչքերը շատ մանր են, տեսողությունը թույլ է զարգացած։ Դրա համար կիվին որսը (որդեր, փափկամարմիններ, միջատներ) փնտրում է հոտառության և շոշափման միջոցով. նրա կտուցի հիմքի շուրջը կան երկար մազանման փետուրներ, որոնք նույն գործառույթն են կատարում, ինչ կաթնասունների բեղիկները (վիբրիսներ)։ Կիվին նաև ռեկորդակիր է. ձվի չափերը կազմում են մարմնի զանգվածի 15 %-ը։
Կիվիները վարում են գիշերային կյանք, ցերեկը թաքնվում են խիտ թփուտներում։ Թվաքանակը խիստ նվազել է, և գտնվում են պաշտպանության տակ։ Կիվին պատկերված է Նոր Զելանդիայի զինանշանի վրա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аптерикс // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
- Бескрылые птицы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
- Ганзак Я. Иллюстрированная энциклопедия птиц. - Прага։ Артия, 1984. - 584 էջ
- Киви // Большая советская энциклопедия.
- Киви (отряд птиц) // Большая советская энциклопедия.
- Baker A. J., Daugherty C. H., Colbourne R., McLennan J. L. Flightless Brown Kiwis of New Zealand possess extremely subdivided population structure and cryptic species like small mammals // Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. - 1995. - Vol. 92. - P. 8254-8258.
- de Boer L. E. M. Do the chromosomes of the kiwi provide evidence for a monophyletic origin of the ratites? // Nature. - 1980. - Vol. 287. - No. 5777. - P. 84-85.
- Haddrath O., Baker A. J. Complete mitochondrial DNA genome sequences of extinct birds։ ratite phylogenetics and the vicariance
- biogeography hypothesis // Proc. R. Sci. Lond. B. - 2001. - Vol. 268. - No. 1470. - P. 939-945.
- Sibley C. G., Monroe B. L. Distribution and taxonomy of birds of the world. - New Haven։ Yale University Press, 1990.
- Sibley C. G., Monroe B. L. A supplement to 'Distribution and taxonomy of birds of the world'. - New Haven։ Yale University Press, 1993.
- Tennyson A. J. D., Palma R. L., Robertson H. A., Worthy T. H., Gill B. J. A new species of kiwi (Aves, Apterygiformes) from Okarito, New Zealand] // Records of the Auckland Museum. - 2003. - Vol. 40. - P. 55-64.