Չոի Մին Հո
Չոի Մին Հո | |
---|---|
Չոի Մին Հոն 2017 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 최민호 |
Ի ծնե անուն | Չոի Մին Հո |
Նաև հայտնի է որպես | Minho |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1991 (32 տարեկան) Ինչոն, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, ռեփեր, պարող, մոդել, երգահան, |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | SM Entertainment |
Կրթություն | Կոնկուկ Համալսարան |
Անդամակցություն | SHINee |
Կապված | SHINee |
Կայք | shinee.smtown.com |
Ստորագրություն | |
Choi Min-ho Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Չոի Մին Հո (հանգըլ՝ 최민호, հանջա՝ 崔珉豪, դեկտեմբերի 9, 1991, Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր հարավկորեական SHINee բոյզ բենդից[1]։
Սովորաբար կրճատ անվանում են Մին Հո (կորեերեն՝ 민호)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 9-ին Ինչոն քաղաքում։
2006 թվականին նրան նկատել են S.M. Casting System լսումների ժամանակ։ SHINee կազմում մինչև դեբյուտը Մին Հոն աշխատել է որպես մոդել Սան Բեկի ցուցադրություններին (Seoul Collection F/W 08-09)։
Դերասանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանվել է նաև մի քանի տեսահոլովակներում, ինչպիսիք են Girls' Generation-ի «SNSD»-ը և VNT-ը։
2010 թվականի նոյեմբերի 20-ին էկրան բարձրացավ Դաշնակահարը դրաման, որտեղ նրան էր վստահված գլխավոր դերը։
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մին Հոն SHINee բոյս֊բենդի մի շարք երգերի բառերի հեղինակն է․
- The SHINee World: «Replay», «Love Like Oxygen», «Love’s Way», «One for Me», «Graze», «Best Place».
- Juliette: «Talk to You», «Juliette», «Hit Me», «Romeo + Juliette».
- Lucifer: «Up & Down», «Obsession», «Your Name», JQ֊ի հետ համահեղինակ է նաև «WOWOWOW» երգի բառերի։ «Shout Out» երգի բառերը գրել է MISFIT֊ի և խմբի մյուս անդամների հետ։
- Hello: «Hello», «One», «Get It».
- The First: «Better», «To Your Heart», «Stranger».
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին երիտասարդական միջազգային երրորդ վիդեո փառատոնում նա Shinee-ի անդամ և իր ընկեր Քեյի հետ արժանացել է բարի կամքի դեսպան և «աուրա» կոչմանը։
Մինհոն 2010 թվականին նշանակվել է Կոնկուկ համալսարանի դեսպան։ 2010 թվականի փետրվարի 10-ին ավարտել է Կոնկուկի համալսարանին առընթեր ավագ դպրոցը։ Նախորդ տարի հանձնելով ընդունելության թեստերը՝ 2010 թվականին նա հեռակա ուսուցման համակարգով ընդունվել է Կոնկուկի համալսարանի արվեստի և մշակույթի բաժին՝ ֆիլմերի մասնագիտությամբ, որտեղ նա այժմ էլ սովորում է[2]։ Նրա հայրը՝ Չոի Յուն Գյոմը, Հարավային Կորեայում ֆուտբոլային հայտնի մարզիչ է։ Նա ունի ավագ եղբայր՝ Չոի Մինսոկ անունով։
2010 թվականի մարտին «Երազների հավաքականի» երկրորդ սեզոնը նկարելու ընթացքում Մինհոն վնասվածք է ստացել և պետք է հրաժարվեր իր գործունեությունից, և նրա գործընկեր Shinee-ի անդամ Թեմինը նրա բացակայության ժամանակ փոխարինեց նրան[3][4]։ Վերականգնումից հետո Մինհոն 2010 թվականի օգոստոսին վերջականապես վերադարձավ շարունակելու իր գործունեությունը և նպաստելու Shinee-ի երկրորդ ամբողջական ալբոմի՝ "Lucifer"-ի առաջխաղացմանը[5]։
2011 թվականի մայիսի 23-ին նրան շնորհվել է Youth 2011-ի պատվավոր դեսպան կոչումը, այնուհետև COEX դահլիճում անցկացված «երիտասարդության շաբաթ» միջոցառման ժամանակ ստացել է անվանական ափսե[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռոըստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Հեռուստաընկերություն |
---|---|---|---|
2010 | Դաշնակահարը | Օ Ջե Րո | |
2012 | Սալամանդր Գարուն և Ստվերները | Չոի Մին Հյուկ | |
2012 | Քեզ համար՝ ամբողջ հմայքով | Կանգ Տե Ջուն | |
2013 | Բժշկական խումբ | Կիմ Սոնգ Վու |
Այլ շոուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Հեռուստաընկերություն | Դեր |
---|---|---|---|
2009-2010 | Երազանքի խումբ | KBS2 | Խմբի անդամ |
2011 | Երաժշտական բանկ | Հատուկ հյուր Սոհիի և Յուբինի հետ | |
2013-2015 | Շոու։ Երաժշտություն | Հյուր | |
2014 | Վազող մարդը | Իր դերը |
Մասնակցություն տեսահոլովակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Year | Երգի անվանում | Արտիստ | Դեր |
---|---|---|---|
2007 | Gee | Girls' Generation | Ամսվա աշխատող |
2010 | Gee (Ճապոնական տարբերակ) | Girls' Generation | Հաճախորդ |
Sound | VNT | DJ |
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ներկայացված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | SBS ընկերության միցանակներ | Տարբեր շոուների նորեկ աստղ[7] | Հաղթանակ | |
2011 | Երիտասարդության 2013 թվականի պատվավոր դեսպան[8] | Չկա տվյալ | Չկա տվյալ | Հաղթանակ |
Լավագույն տղամարդ իդել և մոդել[9] | Չկա տվյալ | Չկա տվյալ | Հաղթանակ | |
2012 | SBS դրամա մրցանակաբաշխություն | Նոր Աստղ մրցանակ[10] | Քեզ համար՝ ամբողջ հմայքով | Հաղթանակ |
Լավագույն զույգ մրցանակ (Սուլիի հետ)[11] | Առաջադրված | |||
2013 | MBC դրամա մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան[12] | Բժշկական խումբ | Առաջադրված |
2014 | Բեկսանգ մշակութային մրցանակավաշխություն | Ամենահայտնի դերասան (TV)[13] | Առաջադրված | |
2014 | MBC ընկերության մրցանակներ | Music Talk Show Popularity մրցանակ[14] | Շոու։ Երաժշտություն։ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (կոր.) «SHINee's iple profile». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ (կոր.)샤이니 민호, 건국대 정시 합격 Today Korea. Retrieved December 15, 2010.
- ↑ SHINee’s Minho injured during Dream Team recording. Allkpop.com (2010-03-17). Retrieved on 2012-10-14.
- ↑ Taemin replaces Minho on Dream Team. Allkpop.com (2010-08-08). Retrieved on 2012-10-14.
- ↑ Following injury, SHINee’s Minho returns to the dance floor! | Ningin Արխիվացված 2014-10-06 Wayback Machine. Blog.ningin.com. Retrieved on 2012-10-14.
- ↑ (կոր.)샤이니 민호, '청소년 홍보대사 위촉' (չաշխատող հղում) Osen. Retrieved May 25, 2011.
- ↑ (կոր.)"2010 SBS Entertainment Awards' Winners" Արխիվացված 2011-07-11 Wayback Machine GoKPop. Retrieved January 02, 2011.
- ↑ «SHINee Minho Named Honorary Ambassador for Youth 2011». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «SHINee Minho won Best Male Idol as Model». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «SHINee Minho's Speech for New Star Awards». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Best Couple Nominees for SBS Drama Awards 2012». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «MBC연기대상 男신인상 후보, 박서준 오창석 최진혁 등 확정». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ (կոր.)Baeksang Award, Most Popular Male Actor " Արխիվացված 2018-10-02 Wayback Machine. Retrieved April 28, 2014, 2014.
- ↑ «Winners of The 2014 MBC Entertainment Awards». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոի Մին Հո» հոդվածին։ |
|