Jump to content

Մունկհոլմեն (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունկհոլմեն
Տեսակկղզի
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքՏրոնհեյմ
Երկարություն480 մետր
Լայնություն200 մետր
Մակերես1,3 հեկտար
Ջրլիցի ափինԹրոնհեյմս ֆյորդ
Քարտեզ
Քարտեզ

Մունկհոլմեն (նորվ.՝ Munkholmen, բառացի «վանականների կղզյակ»), կղզի, որը գտնվում է Թրոնհեյմից հյուսիս՝ Նորվեգիայում։ Գտնվում է Թրոնհեյմ-ֆյորդում՝ 1.3 կմ հյուսիս-արևմուտք Բրոթոր կղզուց և Նիդելվա գետի գետաբերանից։ Տարբեր ժամանակներում Մունկհոլմենում եղել են վանական համալիր, ամրոց, բանտ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ՝ Նացիստական Գերմանիայի Դորա-1 բունկերից պաշտպանվելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Մինչև վանական համալիրի գոյություն ունենալը՝ XVI դարը, կղզին կոչվում էր Նիդարհոլմ։ Այսօր Մունկհոլմեն կղզին համարվում է հայտնի տեսարժան վայր և գրավում է ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։

Վիկինգների ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

997 թվականին Թրոնհեյմն հիմնադրվում է Օլաֆ Թրյուգվասոն արքայի ձեռամբ։ Մինչ այդ Մունկհոլմեն կղզին օգտագործվել է մահապատիժներ իրականացնելու համար։ Օլաֆ Թրյուգվասոնի Նորվեգիա գալը համընկնում է Հակոն Ամենակարողի դեմ ապստամբությանը՝ 995 թվականին։ Վերջին սպանվում է իր ստրուկ Թորմոդոմ Քարքի կողմից։ Հակոնի և Քարքի գլխատվելուց հետո, նրանց գլուխները տեղադրում են ցցի վրա ու տեղափոխում Նիդարհոլմ կղզի (այսօրվա Մունկհոլմեն)։ Գլուխները ուղղվում են դեպի ֆյորդը, որպես նախազգուշացնում այցելուների համար։ Ըստ տարածված լեգենդի, ցցի վրա ամրացված գլուխները Թրոնհեյմի մուտքին էին, և ամեն անցնող թքում էր դրանց վրա, որպես երախտիք ու հարգանք Նորվեգիայի արքա Օլաֆ I-ի։

Նորվեգիայի ամենահին մենաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդարհոլմի մենաստանը Մունկհոլմեն կղզում համարվում է Նորվեգիայի ամենահին մենաստանը։ Սա բենեդիկտյան միաբանության վանական համալիր էր, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1537 թվականը։ Վանական համալիրի հիմնադրման երկու վարկածներ կան.

  1. Անգլիական աղբյուրները փաստում են, որ այն հիմնադրվել է 1028 թվականին Կնուդ I Մեծ դանիական արքայի կողմից
  2. Իսլանդական սագաներում էլ գրված է, որ այն հիմնադրել է Մագնուս 3-րդ Բոկոտն արքայի կամակատարը՝ Սիգուրդ Թւլսթրենգը։ Վերջինս վանքը նվիրեց սուրբ Լավրենտիոսին։

Մենաստանում շատ հաճախ են եղել հրդեհներ, մասնավորապես 1210, 1317 և 1531 թվականներին։ Ռեֆորմացիայի ժամանակահատվածում վանական համալիրը դարձավ Նորվեգիայի կաթոլիկ եկեղեցու վերջին նեցուկը։ 1537 թվականին այստեղ է փախչում Նիդարոսյան արքեպիսկոպոս Օլաֆ Էնգելբրեքսթոնը (Olav Engelbrektsson): Դրանից հետո մենաստանը լքվեց։

Ամրոցի հատակագիծը: Փորագրություն պղնձի վրա, 1733 թվական

Վանական համալիրի դատարկվելուց հետո կղզին դարձավ թագավորական հոտի արոտատեղի։ Այն ամրացվեց 1600-ական թվականներին։ Վանական համալիրը օգտագործվում էր որպես ամրոց։ 1660-ական թվականներին Մունկհոլմեն կղզում կառուցեցին նոր ամրոց, որի վրա տեղադրվեցին 18 հրանոթներ։ 1671-ից 1674 թվականներն ընկած ժամանակահատվածում սկսեցին կառուցել կենտրոնական աշտարակը։ 1680-ական թվականներին ներքին պատերին ամրացրին և նոր աշտարակներ հիմնադրեցին ու լրացուցիչ 35 հրանոթներ նույնպես տեղադրվեցին։ Դրանից հետո ամրոցի վերածաց վանական համալիրի շենքը դարձավ բանտ։ Մունկհոլմեն կղզու բանտ հիմնականում աքսորում էին քաղաքական բանտարկյալներին։ Ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը դանիացի պետական գործիչ կոմս Պեդեր Շումախերն էր։ Բանտարկության համար հիմք ծառայեց մեծ քանակի կաշառք վերցնելն ու ապօրինի առևտուրն էր։ Վերջին մահանում է 1699 թվականի մարտին[1]։

Նապոլեոնյան պատերազմի տարիներին (1800-1815 թվականներ) պարզ դարձավ, որ ամրոցը այքան էլ արդյունավետ չէ պաշտպանության նպատակների համար, ուստի քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի լրացուցիչ կերպով այն ամրացվի ու որոշ փոփոխությունների ենթարկվի։ 1850 թվականին ամրոցի արդիականացման աշխատանքները ավարտին հասան։

Գերմանական օկուպացիա (1940 — 1945 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական Գերմանիան 1940 թվականին սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1940 թվականին հարձակվելով Նորվեգիայի վրա՝ ամբողջովին օկուպացրեց այն։ Թրոնհեյմի առումից հետո գերմանացիները այնտեղ տեղակայեցին «Դորա-1» բունկերը։ Այդ ընթացքում գերմանացիները Մունկհոլմեն կղզում տեղադրեցին տեսահսկողության համակարգեր և վեց զենիթային կայանքներ։ իսկ աշտարակներից մեկի վրա տեղադվեց զենիթային հրթիռ։ Ամրոցի մեծ մասը ձևափոխվեց ու արդիականացվեց։ Այն դարձավ ռազմամթերքի մեծ ամբար։ Գերմանական օկուպանտ զորքերը Նորվեգիայի տարածքում մնացին մինչև 1945 թվականի մայիսը։ Զենիթային համակարգերի մնացորդները ցայսօր էլ մնում են Մունկհոլմեն կղզու ամրոցի վերևի հատվածներում։

Հանգիստ և զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունկհոլմեն կղզու տեսքը վերևից

Այսօր Մունկհոլմեն կղզին և դրա վրա գտնվող ամրոցը համարվում է հիանալի տեսարժան վայր զբոսաշրջիկների և տեղացի հանգստացողների համար։ Հատկապես կղզու տարածքն աշխույժ է ամռան ամիսներին, երբ Թրոնհեյմից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս։ Մայիսից մինչև սեպտեմբեր այստեղ մշտապես գործում է նավակային «Ravnkloa» գիծը։ Կղզու տարածքում կա փոքրիկ սրճարան-ռոստորան և տնայնագործ իրերի տաղավարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Шумахер, Педер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունկհոլմեն (կղզի)» հոդվածին։