Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդեա[1] կամ Վանդե (ֆր.՝ Vendée), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմտյան մասում, Լուարայի երկիր շրջանի նահանգներից մեկը։ Վարչական կենտրոնը՝ Լա Ռոշ Սյուր Իոն։ Բնակչությունը՝ 654 096 մարդ (37-րդ տեղը նահանգների մեջ, 2010 թվականի տվյալներ)
Տարածքի մակերեսը 6720 կմ² է։ Դեպարտամենտով են հոսում Սևր Նանտեզ, Սևր Նիորտեզ, Լես և Վանդեա գետերը։ Դեպարտամենտի կազմի մեջ են մտնում 2 կղզիներ՝ Նուարմուտիե և Յե, ինչպես նաև 3 մարզ, 31 կանտոն և 282 կոմունա։
Վանդեան 83 դեպարտամենտներից առաջիններից մեկն է, որը կազմավորվել է 1790 թվականի մարտին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Ձևավորվել է նախկին Պուատու պրովինցիայի տարածքում։ Անվանումն առաջացել է Վանդեա գետից։ 1793 թվականին Ժակ Կատելինոյի գլխավորությամբ դեպարտամենտը դարձել է հակահեղափոխության ուժեղ օջախ։ Տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունները պատմությանը հայտնի են վանդեյան ապստամբություն անվամբ։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|