Back Chat
«Back Chat» | ||||
---|---|---|---|---|
Քուինի սինգլը | ||||
«Hot Space» ալբոմից | ||||
Թողարկված | Օգոստոսի 9, 1982 | |||
Ֆորմատ | 7” 12” | |||
Ձայնագրված | 1981/1982 | |||
Ժանր | ֆանկ ռոք սոուլ հարդ ռոք | |||
Երգահան | Ջոն Դիքոն | |||
Տևողություն | 4:31 (ալբոմային տարբերակ) 4:10 (սինգլ) 6:58 (12 դյույմանոց ձայնապնակ) | |||
Լեյբլ | EMI Records Elektra Records | |||
Պրոդյուսեր | Քուին Մակ Ռեյնոլդս | |||
Քուինի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Back Chat», բրիտանական Քուին ռոք խմբի երգը «Hot Space» ալբոմից։ Խոսքերի հեղինակը Ջոն Դիքոնն է։ Երգը թողարկվել է որպես սինգլ «Staying Power» երգի հետ միասին «Բ» կողմում։ Այն UK Singles Chart չարթում հասել է 40-րդ հորիզոնական, Հարավային Աֆրիկայի չարթերում 18-րդ[1], իսկ Իռլանիդայի չարթերում 19-րդ։
Երգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատած ալբոմի այլ երգերի հետ` այս երգում զգացվում է աֆրոամերիկյան երաժշտության ազդեցությունը։ Ի սկզբանե երգը հենց այդպես էլ մտածված էր, սակայն խումբը որոշեց, որ երգում պետք է կիթառային սոլո լինի։ Երգի համերգային տարբերակն ավելի էր հեռանում կոմպոզիցիայի պարային ավանդույթներից։ Համերգների ժամանակ երգը կատարվում էր ավելի արագ տեմպով և երկար կիթառային պարտիայով։
Ստուդիական ձայնագրության ժամանակ Դիքոնը նվագում է սինթեզատոր, էլեկտրակիթառ և բաս կիթառ, Բրայան Մեյը՝ կիթառային սոլոն, Ռոջեր Թեյլորը՝ հարվածային գործիքները, իսկ Ֆրեդի Մերկուրին երգում էր վոկալային մասը։
Երգն ունի երեք տարբերակ՝ առաջինը՝ ալբոմային, երկրորդը՝ սինգլ՝ կարճատև նախերգանքով և կոդայով, երրորդ՝ երկարատև՝ ձայնագրված որպես 12 դյույմանոց սինգլ։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Բրայան Գրանտը։ Նկարահանումները տեղի են ունեցել 1982 թվականի հուլիսին։ Տեսահոլովակի համար օգտագործվել է սինգլային տարբերակը։
Տեսահոլովակը նկարահանվել է երգի սովորական կատարման տեսքով։ Տեսահոլովակի դեկորացիան արվել է «տեխնո» ոճով։ Տեսահոլովակի սկզբում Մերկուրին հայտնվում է վերելակում և, ամբողջ տեսահոլովակի ընթացքում, նա միայն երգում, շարժվում և պարում է երգի ներքո։ Մեյը նվագում է ոչ թե իր՝ Red Special կիթառով, այլ Fender Telecaster-ով։
Այս տեսահոլովակի կադրերը օգտագործվել են «Radio Ga Ga» և «The Show Must Go On» երգերի տեսահոլովակներում։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդի Մերկուրի՝ գլխավոր և բեք վոկալ
- Բրայան Մեյ՝ կիթառային սոլո
- Ջոն Դիքոն՝ բաս կիթառ, ռիթմ կիթառ, սինթեզատոր, ռիթմ սարք
- Ռոջեր Թեյլոր՝ էլեկտրոնային հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «South African Rock Lists Website - SA Charts 1965 - 1989 Acts (Q)». www.rock.co.za. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.