TRT
«Türkiye Radyo ve Televizyon Kurumu» | |
---|---|
🌐 | [www.trt.net.tr] |
Երկիր | Թուրքիա, Անկարա |
Հեռարձակման սկսման թվական | 1964 (ռադիո) 1968 (հեռուստատեսություն) |
Սեփականատեր | Թուրքիայի Հանրապետություն |
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերություն (թուրքերեն՝ Türkiye Radyo ve Televizyon Kurumu;հապավումը՝ TRT - ԹՐԹ), Թուրքիայի պետական մեդիահոլդինգ։ Ընկերությունը հիմնադրվել է Թուրքիայի կառավարությոան կողմից 1964 թվականի մայիսի 1-ին։ 1968 թվականին հիմնվել է ընկերության առաջին հեռուստաալիքը[1][2][3]։
Եվրոպական հեռարձակողների միության անդամ է։ 2004 թվականին ընկերությունը կազմակերպել է Եվրատեսիլ երգի մրցույթը, որը կայացել է Ստամբուլում[4]։
2007 թվականից ընկերության նախագահ է նշանակվել Իբրահիմ Շահինը[5][6]։
2010 թվականից սկսած բոլոր հեռուստաալիքները իրականացնում են շուրջօրյա եթեր։
Հեռուստաալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համազգային հեռուստաալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]TRT 1 (1968) - Երկրի գլխավոր ժամանցային հեռուստաալիքը. ցուցադրում է սեփական արտադրության հեռուստասերիալներ, թուրքական և հոլիվուդյան ֆիլմեր, ազգային երաժշտության համերգներ և շոուներ։ Նաև ցուցադրում է Եվրատեսիլ երգի մրցույթը։
TRT 2 Haber (հիմնվել է 1986 թ. որպես TRT 2) - Լրատվական հեռուստաալիք։ Նաև ցուցադրում է մշակույթի և արվեստի բնույթի հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր։
TRT 3 (TRT Spor, հիմնվել է 1989 թ.) - հեռուստաալիքը ցուցադրում է հիմնականում մարզական հաղորդումներ, որոնցից են՝ Ֆորմուլա 1 մրցավազքը, Եվրոպայի ծանր ատլետիկայի առաջնությունը, Գեղասահկի աշխարհի և Եվրոպայի առաջնությունները։ Նաև ուղիղ միացումով ցուցադրում է Թուրքիայի պարլամենտի նիստերը (TBMM-TV)։
TRT Gap (հիմնվել է 1989 թ.) - Հեռուստաալիքը ուղղված է Թուրքիայի հարավ-առևմտյան Անաթոլիայի բնակիչների համար։ Եթեր է հեռարձակվում TRT 3 ալիքի հաճախականությամբ։
TRT Çocuk (հիմնվել է 2008 թ. նոյեմբերին) - Մանկական հեռուստաալիք։
TRT 5 Anadolu (հիմնվել է 2009 թ. մայիսին) - Հեռարձակումներ Թուրքիայի տարածաշրջանային հեռուստաալիքների հետ։
TRT 6 (հիմնվել է 2009 թ. հունվարին) - Հիմնականում հեռարձակվում է քրդերեն լեզվով։
Կաբելային և արբանյակային ալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]TRT Müzik (հիմնվել է 2009 թ. նոյեմբերին) - Շուրջօրյա երաժշտական հեռուստաալիք։
TRT Belgesel (հիմնվել է 2009 թ. նոյեմբերին) - Հեռուստաալիքը ցուցադրում է վավերագրական հաղորդումներ։
TRT Et-Türkiyye (հիմնվել է 2010 թ. ապրիլին) - Շուրջօրյա արաբալեզու հեռուստաալիք, ուղղված է երկրում բնակվող արաբների, ինչպես նաև Արաբական երկրների և Մերձավոր արևելքի համար։
TRT HD (հիմնվել է 2010 թ. մայիսին) - Ցուցադրում է ընկերության տարբեր ալիքների հաղորդումները բարձր հաճախականությամբ (HD)։
TRT 1 HD (հիմնվել է 2012 թ. մայիսի 19-ին) - Ցուցադրում է TRT 1 հեռուստաալիքի հաղորդումները բարձր հաճախականությամբ (HD)։
TRT Okul (հիմնվել է 2011 թ. հունվարի 31-ին) - մանկական և պատանեկան կրթական հեռուստաալիք։
TBMM TV - Ցուցադրում է Թուրքիայի խորհրդարանի նիստերը TRT 3 հեռուստաալիքի հաճախականությամբ։
Euronews Turkey - Եվրոպական Եվրոնյուզ լրատվական հեռուստաալիքի թուրքերեն լեզվով տարբերակը հեռարձակվում է 2010 թ. հունվարի 30-ից։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]TRT Türk (նախկինում՝ TRT Int) - Միջազգային արբանյակային հեռուստաալիք, ցուցադրում է ընկերության տարբեր ալիքների հաղորդումները։
TRT Avaz (հիմնվել է 2009 թ. մարտին) - Միջազգային հեռուստաալիքը ուղղված է թյուրքական երկրների, ինչպես նաև թուրքական սփյուռքի համար։ Հաղորդումները հեռարձակվում են հիմնականում թուրքերեն լեզվով, ինչպես և ադրբեջաներեն, ղազախերեն, ուզբեկերեն և թուրքմեներեն լեզուներով։
Լուծարված հեռուստաալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տելետեքստ և EPG
[խմբագրել | խմբագրել կոդը]ԹՐԹ-ն սկսել է տելետեքստի հեռարձակումը 1990 թ. դեկտեմբերի 3-ից՝ «Telegün» անվանումով։ Տելետեքստ ունեն TRT 1, TRT 2, TRT 3, TRT 4/TRT Çocuk, TRT TÜRK և TRT Avaz հեռուստաալիքները։ 6 ալիքներ մատուցում են «ծրագրերի էլեկտրոնային տեղեկատու» (EPG) ծառայություն։
Ռադիոկայաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Radyo 1 (հիմնվել է 1927 թ. մայիսին)
- TRT FM (նախկինում՝ Radyo 2, հիմնվել է 1975 թ.) - փոփ, ռոք, R&B և այլ ոճերի ժամանակակից երաժշտություն.
- Radyo 3 (հիմնվել է 1975 թ. հունվարին)
- Radyo 4 (հիմնվել է 1987 թ. հոկտեմբերին) - թուրքական դասական և ֆոլկ երաժշտություն.
- Radyo 6 (հիմնվել է 2009 թ.) - քրդերեն լեզվով.
- TRT Radyo Haber - Լրատվական ռադիո
- TRT Nağme - թուրքական դասական երաժշտություն.
- TRT Avrupa FM - հեռարձակվում է Եվրոպայում բնակվող թուրքերի համար.
- TRT Türkü - թուրքական ազգային երաժշտություն.
- Voice of Turkey (հիմնվել է 1982 թ. դեկտեմբերին) - հեռարձակվում է ամբողջ աշխարհում՝ 26 լեզուներով.
- Տարածաշրջանային ալիքներ
- Antalya Radyosu - Անթալյա
- Çukurova Radyosu - Մերսին
- Erzurum Radyosu - Էրզրում
- Trabzon Radyosu - Տրաբզոն
- Radyo GAP - Դիարբեքիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gov.tr History(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Historical Background of radio and television broadcasting in Turkey Արխիվացված 2006-08-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ TRT առաջին եթերը ՅուԹյուբ կայքում
- ↑ The end of a decade: Istanbul 2004(անգլ.)
- ↑ İbrahim Şahin TRT Genel Müdürlüğüne getirildi(թուրքերեն)
- ↑ TRT’nin yeni genel müdürü İbrahim Şahin(թուրքերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (թուրքերեն)
- TRT կայքի հայերեն տարբերակը (հայերեն)
- Օնլայն հեռարձակում (հայերեն)
- TRT տելետեքստ Արխիվացված 2013-01-27 Wayback Machine (թուրքերեն)
- TRT Հեռուստատեսություն (հայերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TRT» հոդվածին։ |
|