Jump to content

V Live (կայք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
V Live
Изображение логотипа
vlive.tv
ՏեսակՀոսքային մուլտիմեդիա
Լեզու

Կորեերեն, անգլերեն, թաի, իսպաներեն,

վիետնամերեն, պորտուգալերեն, ինդոնեզերեն, չինարեն (պարզեցված), չինարեն (ավանդական), ճապոներեն
ՍեփականատերNAVER Corporation և Hybe Corporation
Մայրական ընկերությունHybe Corporation և NAVER Corporation
Հեղինակhttps://www.vlive.tv/home/new
Բացված2015-ի օգոստոս

V Live (ոճավորված որպես՝ VLIVE), երբեմն կոչվում V App, հարավկորեական ուղիղ եթերի հոսքային ծառայություն, որը հնարավորություն է տալիս կորեացի հայտնի մարդկանց հեռարձակել ուղիղ եթեր ինտերնետում և զրույցներ ունենալ երկրպագուների հետ։ Հոսքային հավելվածը հասանելի է առցանց կամ Android և iOS բջջային սարքերով[1]։ Ընկերությունը պատկանում է Naver Corporation-ին և թողարկվել է 2015-ի օգոստոսի վերջին[2]։

2007 թվականին Naver Corporation-ը թողարկել է իրենց վիդեո հարթակի հավելվածը, սակայն մատչելիությունը շատ երկրներում սահմանափակ էր կամ անհասանելի[3]։

2015 թվականի օգոստոսի սկզբին Naver Corporation-ը թողարկել է ուղիղ եթերի հավելված՝ V Live-ը։ Այն ի սկզբանե հասանելի է եղել միայն Google Play Store-ից ներբեռնել, բայց ավելի ուշ թողարկվել է iTunes-ում։ Ծրագիրը նպատակ ուներ հասնել միջազգային երկրպագուների բազային[2]։ Հետևաբար, տարածաշրջանային սահմանափակումներ չկային, և կայքը ուներ՝ անգլերեն, չինարեն և ճապոներեն լեզվական տարբերակներ։

Ըստ «Sensor Tower»-ի, հավելվածը ունեցել է 200,000 ներբեռնում և վաստակել է $600,000 դոլար 2017 թվականի օգոստոսին։ Մինչև 2018 թվականի մայիս, V Live ծրագիրը ունեցել է ավելի քան 1 միլիոն ներբեռնումներ Google Play Store-ում և iTunes-ում[4]։

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

V Live-ն ունի ավելի քան 700 ալիք՝ կապված տարբեր քեյ փոփ այդոլների հետ, ներառյալ՝ BIGBANG, Blackpink, WINNER, BTS, TXT, EXO, GOT7, Monsta X, BtoB, Astro, T-ara, NCT,Twice, Stray Kids, IZ*ONE, Infinite, Rocket Punch և Seventeen երաժշտության խմբերը ինչպես նաև մի շարք դերասաններ, ինչպիսիք են Լի Ջոնգ Սոկը, Լի Դոնգ Ուկը և Պակ Բո Յանգը[5]։ V Live-ը կարող է հեռարձակել նաև հաղորդումներ, ներկայացումներ, շոուներ և մրցանակաբաշխություններ։

V Live-ը երկրպագուների համար հեշտացնում է կայքը օգտագործելը։ Երկրպագուներին զգուշացնում է երբ են իրենց սիրած այդոլները ուղիղ եթերով հերառձակվում[6]։ Օգտագործողները կարող են նաև մեկնաբանել այն տեսանյութերը, որոնք այդոլները կարող են տեսնել[3][7]։

V Live+ (Լրացուցիչ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«V Live+»-ը վճարովի ծառայություն է V Live-ի որը թողնում է գնողներին տեսնել իրենց սիրած այդոլների հետ կապված յուրահատուկ նկարներ կամ տեսահոովակներ[8]։ «V Live+»-ի պարունակությունը կարելի է ձեռք բերել «V coin»-ներով, որոնք կազմում են 1 ԱՄՆ դոլար[9][10]։

Որոշ այդոլներ առաջարկում են նաև «CH+»՝ պրեմիում ալիք, որը գնելուց հետո հասանելի է հատուկ ալիք բաժանորդների համար։ «CH+» ալիքները կարելի է ձեռք բերել «V coin»-ներով[11]։ «CH+» ալիքները տարբերվում են սովորական ալիքներից, քանի որ ապահովում են թաքնված հաղորդումներ, տեսանյութեր և գրառումներ[12]։

«V Fansubs»-ը վերաբերում է ենթավերնագրային ծառայությանը, որը օգտվողներին թույլ է տալիս նայել տեսանութը իրենց սեփական օտարալեզու ենթավերնագիրներուվ։ Այս ենթագրերը վերանայվում են թարգմանիչների կողմից նախքան դրանք վերբեռնելը V Live-ում[13]։ Այս ենթագրերի առանձնահատկությունը V Live-ի աճի նշանակալի մասն է՝ ներգրավելով մեծ միջազգային երկրպագուներին Հարավային Կորեայից դուրս[14]։

2020 թվականի ապրիլին հայտարարվել է որ հարավկորեական խոշորագույն ընկերություն՝ SM Entertainment-ը և Naver-ը ստորագրեցին «MOU»՝ նպատակ ունենալով ընդլայնել համերգների հասանելիությունը համաշխարհային լսարանին։ Համատեղ ջանքերը բերում են «Beyond LIVE»-ի ստեղծմանը, առցանց համերգների շարք, որոնք, ըստ SM ներկայացուցչի, ստեղծվել են «SM-ի բովանդակության զարգացման հնարավորությունները Naver-ի պլատֆորմի տեխնոլոգիայի հետ համատեղելու համար»[15]։ Համերգները հեռարձակվում են V Live հավելվածով։

Պլատֆորմը տարեկան կտրվածքով պարգևներ է տալիս, որոնք կոչվում են «V Live Awards», որպեսզի հարգեն կայքի ամենատարածված մարդկանց և բովանդակությունը[16][17]։ Լրացուցիչ ժողովրդականության մրցանակներն ընտրվում են առցանց քվեարկությունների[18]։ Սկզբնապես, տասնհինգ ալիքներն անցկացնում էին հեռարձակում, որտեղ նրանք ստանում էին մրցանակը[18][19]։

Ազդեցությունը Հալյուի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

V Live-ն այն միջոցն է, որով կորեացի հայտնի մարդիկ կարող են համաշխարհային լսարան ունենալ և աշխարհի ոչ կորեախոս երկրպագուների հետ շփվել[20]։ Ենթագրման գործընթացը կատարվում է օգտագործողի համար հարմարավետ, որպեսզի երկրպագուներին հատուկ տեխնիկական հմտությունների կարիք չլինի[6]։ Երկրպագուների համար անցկացվում են մրցույթներ և միջոցառումներ։ Օրինակ՝ նախկինում երկրպագուների թարգմանիչները շահել են «V coin»-ներ[21] և զանգեր` իրենց նախընտրած այդոլի հետ[22]։ Երկրպագուների թարգմանությունների պատճառով որոշ տեսանյութեր ունեն 17 ենթավերնագրի տարբերակներ[23][24][25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About V LIVE» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  2. 2,0 2,1 Herald, The Korea (2015 թ․ հուլիսի 29). «Naver to launch global streaming app for K-pop» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 «Linking You to Hallyu: The V Live Broadcasting App». seoulbeats (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  4. Tower, Sensor. «Sensor Tower - Mobile App Store Marketing Intelligence». Sensor Tower. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  5. «Channels : V LIVE» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  6. 6,0 6,1 Aisyah, Aznur; Jin, Nam Yun (2017 թ․ դեկտեմբերի 28). «K-Pop V Fansubs, V LIVE and NAVER Dictionary: Fansubbers' Synergy in Minimising Language Barriers». 3L: Language, Linguistics, Literature (անգլերեն). 23 (4). ISSN 2550-2247.
  7. «What is a chemi-beat?». help.naver.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  8. «What is V Live +(PLUS)?». help.naver.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  9. «What are coins and how can I buy them?». help.naver.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  10. «GOT7 <Present: YOU> Voice Thanks To». www.vlive.tv (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  11. «[V LIVE] TWICE+» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  12. «The difference between regular channels and CHANNEL+». help.naver.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  13. «Guidelines». subtitle.vlive.tv (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  14. «vlive.tv Traffic Statistics». www.alexa.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  15. «K-pop stars look to online platforms to fill gap left by canceled performances». The Hankyoreh (english.hani.co.kr). Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  16. «[V Report] Roundup of BTS, GOT7, WJSN's V Live award party». The Korea Herald. 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  17. Glasby, Taylor (2019 թ․ հունիսի 5). «The A-Z of K-pop: know your sasaengs from your monster rookies». The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  18. 18,0 18,1 «[V Report Plus] Vote for 'Special Award' winner via V app». The Korea Herald. 2018 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  19. Lee, Ha-na (2019 թ․ նոյեմբերի 16). 방탄소년단·몬스타엑스, 2관왕 영예‥ITZY→CIX 루키 도약(종합)[V하트비트] [BTS, Monsta X, honors of two daesangs... ITZY → CIX Rookie Take Off (General) [V Heartbeat]]. Newsen (կորեերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին – via Naver.
  20. «홈 :: V LIVE Fansubs». subtitle.vlive.tv (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  21. «NOTICE :: V LIVE Fansubs». subtitle.vlive.tv (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  22. «NOTICE :: V LIVE Fansubs». subtitle.vlive.tv (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  23. «[V LIVE] Run BTS! 2018 - EP.50» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  24. «Vlive.tv Traffic, Demographics and Competitors - Alexa». www.alexa.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  25. «V Live V Heartbeat Opening Show With WINNER» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.