Latata
«Latata» | ||||
---|---|---|---|---|
(G)I-DLE-ի սինգլը | ||||
«I Am» ալբոմից | ||||
Թողարկված | Մայիսի 2, 2018 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր |
| |||
Երգահան | Սոյոն | |||
Տևողություն | 3:22 | |||
Լեյբլ | CUBE Entertainment | |||
Պրոդյուսեր |
| |||
(G)I-DLE-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Latata (ոճավորվում է` LATATA), հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի դեբյուտային սինգլը նրանց դեբյուտային` «I Am» մինի ալբոմի համար։ Թողարկվել է 2018 թվականի մայիսի 2-ին CUBE Entertainment լեյբլում և տարածվել է Kakao M-ի կողմից։ Երգը գրել է խմբի անդամ Սոյոնը, իսկ պրոդյուսերավորել են Սոյոնը և Big Sancho-ն։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն օրը։ (G)I-DLE-ի առաջին հաղթանակն այս երգով եղել է 2018 թվականի մայիսի 22-ին SBS MTV երաժշտական շոուի ժամանակ[1], իսկ երկրորդ հաղթանակը M Countdown-ի ժամանակ[2]։
Երգի ճապոներեն տարբերակը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 31-ին նրանց դեբյուտային` «LATATA» մինի ալբոմի հետ միասին[3]։ Հուլիսի 12-ին թողարկվել է ճապոներեն տարբերակի երաժշտական տեսահոլովակը։
Առևտրային հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին շաբաթվա ընթացքում «Latata»-ն չի կարողացել մտնել Gaon Digital Chart, սակայն այն ընդգրկվել է Download Chart-ում 68-րդ հորիզոնականով, իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում հասել է 8-րդ հորիզոնական։ Երկրորդ շաբաթում այն 35-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել Gaon թվային չարթում, իսկ երկու շաբաթ անց հասել է 16-րդ հորիզոնական։ Այն նաև 66-րդ հորիզոնականով ընդգրկվել է Streaming Chart-ում, իսկ հաջորդ շաբաթ հասել է 23-րդ հորիզոնական։ Երգը ընգրկվել է Gaon սոցիալական չարթում 4-րդ հորիզոնականով, իսկ հաջորդ շաբաթ բարձրացել է մինչև 3-րդ հորիզոնական[4][5]։
Ամերիկյան Billboard World Digital Songs չարթում այն ընգրկվել է 11-րդ հորիզոնականով, իսկ հաջորդ շաբաթ հասել է 4-րդ հորիզոնական` վաճառվելով 1000 օրինակ։ Ըստ 2018 թվականի օգոստոսի տվյալների, ԱՄՆ-ում երգը վաճառվել է 3000 օրինակով[6]։
2018 թվականի թոփ 100 երգերի ցանկում «Latata»-ն զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը[7]։
Փետրվարի 3-ին ՅուԹյուբյան 1theK-ալիքում բեռնված «Latata» երգի երաժշտական տեսահոլովակը հատել է 100 միլիոն դիտումների սահմանը[8]։ 2020 թվականի ապրիլի տվյալներով տեսահոլովակի դիտումների քանակը 139 միլիոն է։
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «'더쇼' (여자)아이들, 데뷔 20일만에 첫 1위 '눈물'..NCT 제노X김용국 새 MC[종합]». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «[종합] '엠카' (여자)아이들, 데뷔곡 '라타타'로 2관왕…무서운 신인». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"幕張ジャック"(G)I-DLE、7・31日本デビュー ショーケースも決定». ORICON NEWS. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «18th Week of 2018 – Social Chart». gaonchart.co.kr. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «19th Week of 2018 – Social Chart». gaonchart.co.kr. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «(G)I-DLE Hit New Peak on World Digital Song Sales Chart With 'Hann (Alone)'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «2018 벅스 연말 종합 TOP100». 2018 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ «"특급 신인" (여자)아이들, 데뷔곡'라타타' 뮤직비디오 1억뷰 돌파». 2019 թ․ փետրվարի 3.
- ↑ «Gaon Digital Chart – June 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Gaon Digital Chart – 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.