Undertale
Undertale | |
---|---|
Մշակող | Թոբի Ֆոքս |
Հրատարակիչ | Fangamer? և 8-4? |
Դիստրիբյուտոր | Steam, GOG.com[1], Humble Store[2][3], PlayStation Store[4], Nintendo eShop և Microsoft Store |
Միջերեսի լեզու | անգլերեն և ճապոներեն |
Սցենարիստ | Թոբի Ֆոքս |
Կոմպոզիտոր | Toby Fox? |
Հաջորդ | Deltarune? |
Վայր | The Underground? |
Անոնսի թվական | 2015 |
Թողարկման թվական | սեպտեմբերի 15, 2015[5], հուլիսի 17, 2016, օգոստոսի 15, 2017, սեպտեմբերի 15, 2018, սեպտեմբերի 18, 2018 և մարտի 16, 2021[6] |
Պլատֆորմներ | Windows[7], մաքՕՍ[7], Լինուքս[7], PlayStation 4, PlayStation Vita, Nintendo Switch, Xbox One և Xbox Series X and Series S? |
Շարժիչ | Game Maker Studio |
Ժանր | համակարգչային դերային խաղ, գլուխկոտրուկ, science fantasy video game?, համակարգչային խաղ ԼԳԲՏ կերպարով, bullet hell? և comedy video game? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Տարիքային վարկանիշներ | 16+ |
PEGI | PEGI 12[8] |
USK | USK 6[9] |
ESRB | 10+[10] |
Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար և գեյմփադ |
Պրոցեսոր | Pentium 2 |
🌐 | undertale.com(անգլ.) և undertale.jp(ճապոներեն) |
Undertale Վիքիպահեստում |
Undertale ( UnderTale կամ UNDERTLAE, բառացի թարգմանությունը ՝ «Ստորերկրյա հեքիաթ» կամ «Ստորերկրյա պատմություն»), համակարգչային դերային խաղ, որը ստեղծել է ամերիկացի ինդի-խաղարտադրող Թոբի Ֆոքսը, և լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Steam համակարգչային դիստրիբունում։ Պատմությունը և սաունդթրեք ստեղծել է միային Թոբի Ֆոքսը, դիզայնով, նրանից բացի զբաղվել է Տեմմի Չանգը։ Տեսախաղում խաղացողը կառավարում է մի երեխայի, որը ուսումնասիրում է ստորերկրյա աշխարհը, մի մեծ փակ տարածություն, որը գտնվում է գետնի տակ։ Այդ ստորերկրյա աշխարհի բնակիչներին անվանում են հրեշներ։ Հրեշները դա բանական էակներ են, որոնք հեռացվել են երկրի մակերևույթից երկարատև պատերազմից հետո։ Երեխան դեպի մակերևույթ տանող ճանապարհին տարբեր եղանակներով շփվում է հրեշների հետ, ընդ որում խաղացողն ունի ընտրություն։ Սպանել, թե ընկերանալ նրանց հետ։ Խաղացողի ընտրությունը մեծ նշանակություն ունի խաղի ելքի վրա, խաղացողի ընտրությունից փոխվում են երկխոսությունները և անգամ խաղի վերջաբանը։ Տեսախաղը ստացել է դրական արձագանք, հիմնականում իր պատմության և գործող անձերի շնորհիվ։ Քննադատները հատկապես նշում են խաղի խելացի հումորի և մռայլ պատմության համաչափությունը, չորրորդ պատի ջարդումը, ինչպես նաև հղումը դեպի ավելի հին դերային խաղեր։
Խաղային պրոցես
[խմբագրել | խմբագրել կոդը]Undertale-ն օգտագործում է ավանդական դերային խաղերի մեխանիկան, ինչպես, օրինակ, կյանքի միավորներ, հնադարյան զենք, ազատ աշխարհ, բայց փոքրիկ տարբերություններով։ Խաղացողն կառավառում է փոքրիկ երեխային, որը ուսումնասիրում է ներքին աշխարհը, որտեղ ապրում են հրեշները, որոնց նա կարող է սպանել, ինչպես նաև կարող է ընկերանալ։ Խաղի ընթացքում խաղացողը հանդիպում է տարբեր տեսակի գլուխկոտրուկների, ինչպես նաև շփվում է տարբեր հրեշների հետ։ Խաղի ժամանակ խաղացողը կարող է հանդիպել պահպանման կետերին, որոնք օգնում են պահպանել խաղը։ Խաղի պայքարները ընդանում են «Bullet Hell» ոճով, որտեղ մենք կառավարում ենք կարմիր սրտիկին, որը խորհրդանշում է մեր երեխայի հոգին։ Խաղացողը պետք է հաշվի հարվածի պահը, որպեսզի հարվածը ավելի մեծ ուժ կրի։ Հաղթանակի դեպքում հերոսը ստանում է ՕՊ () և ոսկի։ Սակայն, խաղացողը կարող է նաև խղճալ հրեշին ՝ նրան ողջ թողնելով և ՕՊ չստանալով։ Խաղը կարելի է ավարտել՝ չսպանելով ոչ մեկին։ Պայքարի ժամանակ հրեշները խոսում են հերոսի հետ՝ ցույց տալով, թե ինչ են նրանք մտածում կամ զգում։ Պայքարի ժամանակ հրեշի ագրեսիվությունը կախված է զենքի կիրառումից։ Եթե չգործադրել ֆիզիկական ուժ, ապա կարելի է ավելի հեշտ անցնել խաղը։ Եթե խաղացողը անցնում է խաղը երկրորդ անգամ, ապա երկխոսությունները փոխվում են կախված դրանից, թե ինչպես է խաղացել խաղացողը նախորդ անգամ։ Վերջին պայքարի բոսսը փոխվում է, կախված սպանության թվից։
Հիմնական սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ ժամանակներ առաջ, երկիրը կառավարում էին երկու ռասաներ՝ մարդիկ և հրեշները։ Նրանց միջև սկսվեց պատերազմ, որի արդյունքում հրեշները պարտություն կրեցին։ Յոթ մեծ մոգերը փակել էին հրեշներին գետնի տակ, օգտագործելով մոգական արգելակի կախարդանքը։ Միակ ելքը դա Էբոթ լեռի անցքն է, որտեղ հայտնվողները երբեք չեն վերադառնում։
Գլխավոր Գործող անձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Անուն | Օրիգինալ Անուն | Արտաքինը | Դերը | Սաունդթրեք |
---|---|---|---|---|---|
1 | Ֆրիսք | Frisk | Մարդկային երեխա | Գլխավոր անձ | Բացակայում է |
2 | Ֆլաուի (հայտնի է նաև ինչպես Ծաղիկիկ) | Flowey | Խոսող փոքրիկ ծաղիկ | Արտաքինից լավ թվացող անձ, իսկ իրականում, | Your Best Friend;
You idiot; Your Best Nightmare; Finale; |
3 | Թորել Դրիմմուրր | Toriel | Անտրոպոմորֆ գառ | Ռուինների պահապանը, Ասգոր Դրիմմուրրի նախկին կինը | Fallen Down;
Home; Empty House; Heartache. |
4 | Ասգոր Դրիմմուրր | Asgore Dreemurr | Անտրոպոմորա գառ, նման է Թորիելին, սակայն ունի դեղին մորուք | Ստորերկրյա աշխարհի թագավոր | Bergentrücking;
ASGORE; Small Shock |
5 | Ազրաիլ Դրիմմուրր | Asriel Dreemurr | Անտրոպոմորֆ գառնուկ | Թորիելի և Ասգորի որդին, որը վերածվել է ծաղկի, այսինքն, Ֆլաուիին։ | Memory;
Hopes and Dreams; SAVE the world; Final Power; His Theme; Burn in Despair(վերջնական ձև) |
6 | Նափստաբլուք | Napstablook | Քլասիք հոգի | Հոգի-երաժիշտ, Մեթատոնի եղբայրը | Ghost Fight; |
7 | Մեթատոն | Mettaton | Հիմնականում նման է մոխրագույն ռոբոթի, ԷԿՍ կերպարանքում նման է կիբօրգի, իսկ ՆԷՕ կերպարանքում նման է ԷԿՍ-ին, սակայն չնչին փոփոխություններով | Ռոբոթ-շոումեն, Նափստաբլուքի քույրը | It’s Showtime!;
Metal Crusher; Death by Glamour; Power of NEO; |
8 | Ալֆիս | Alphys | Հրեշ, որը ավելի շատ նման է ռեպտիլյաի | Թագավորական գիտնական, որը սիրում է անիմե և մանգա | Alphys |
9 | Անդայն | Undyne | Անտրոպոմորֆ ձուկ | Թագավորական գվարդիայի կառավարչուհի | Danger Mystery;
Undyne; NGAHHH!; Spear of Justice; Battle against a true hero |
10 | Չառա | Chara | Մարդկային երեխա | Առաջին էբոտտ ընկած երեխան | Բացակայում է |
11 | Սանս | Sans | Կոմիկ, կմախք | Ծույլ, բարի կմախք | sans.;
It’s Raining Somewhere Else; MEGALOVANIA; Song That Might Play When You Fight Sans; |
12 | Փափայռուս | Papyrus | Կմախք | Սանսի եղբայրը, ինքնասեր է և անփույթ | Nyeh Heh Heh!;
Bonetrousle; |
13 | Մաֆֆեթ | Muffet | Անտրոպոմորֆ սարդ | Սարդական ըմպելիքի վաճառող | Spider Dance; |
13 | Հրեշ-բալա | Monster Kid | Փոքրիկ հրեշիկ | Անդայնի երկրպագու | Բացակայում է |
14 | Վ․ Դ․ Գասթեր | W.D.Gaster (ամբողջությամբ՝ Wingding Gaster) | Արարած, որը նման է կմախքի | Անհայտ է նրա դերը խաղում։ Համանաբար, նա եղել է թաագավորական պալատի գիտնականը, և միջուկը պատրաստելիս, ընկել է դրա մեջ։ Դրանից հետո, ըստ թեորյաի, նա վերածվել է մի արարածի, որը չունի մարմին, բայց ունի գիտակցություն | Gaster’s Theme;
Premonition |
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնահատականներ | |
---|---|
Այլալեզու հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
Destructoid | 10/10[11] |
Game Informer | 9.5/10[12] |
GameSpot | 9/10[13] |
IGN | 10/10[14] |
PC Gamer US | 91/100[15] |
US Gamer | [16] |
Giant Bomb | [17] |
Ռուսական հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
Игромания | 9,0/10[18] |
Riot Pixels | 60%[19] |
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ | |
Ագրեգատոր | Վարկանիշ |
Game Rankings | 94.46% (13 рецензий)[20] |
Metacritic | 94/100 (17 рецензий)[21] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GOG.com — 2008.
- ↑ https://www.humblebundle.com/store/undertale
- ↑ Humble Store
- ↑ https://store.playstation.com/en-us/product/UP3893-CUSA08801_00-TFSHVCUTPS400084
- ↑ https://steamdb.info/app/391540/
- ↑ Valentine R. Undertale Comes to Xbox via Game Pass, Includes New Dog Slot Machine — 2021.
- ↑ 7,0 7,1 7,2 Steam — 2003.
- ↑ https://pegi.info/search-pegi?q=undertale
- ↑ https://www.nintendo.de/Spiele/Nintendo-Switch-Download-Software/UNDERTALE-1347694.html (գերմ.)
- ↑ http://www.esrb.org/ratings/Synopsis.aspx?Certificate=10033336&Title=Undertale
- ↑ Ben Davis (2015 թ․ սեպտեմբերի 24). «Review: Undertale» (անգլերեն). Destructoid. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Daniel Tack (2015 թ․ հոկտեմբերի 1). «An Enchanting, Exhilarating Journey - Undertale». Game Informer (անգլերեն). GameStop. Արխիվացված է օրիգինալից 2015-10-12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Undertale Review - GameSpot
- ↑ Plagge, Kallie (2016 թ․ հունվարի 12). «Undertale Review». IGN. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Richard Cobbett (2015 թ․ սեպտեմբերի 29). «Undertale review». PC Gamer (անգլերեն). Future plc. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Mackey, Bob (2015 թ․ սեպտեմբերի 30). «Undertale PC Review: The Art of Surprise». US Gamer. Gamer Network. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Walker, Austin (25 сентября 2015). «Undertale Review». Giant Bomb. CBS Interactive.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Нелли Суворова (2015 թ․ հոկտեմբերի 13). ««Я за мир и за любовь», или Почему стоит сыграть в Undertale прямо сейчас». Игромания (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Ярослав Гафнер (2016 թ․ հունվարի 19). «Рецензия на Undertale» (ռուսերեն). Riot Pixels. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Undertale for PC». GameRankings (անգլերեն). CBS Interactive. 2015 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Undertale for PC Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. 2015 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.